ԵՐԿԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ)

Հեղինակներ

  • Անի Թամազյան Եվրասիա Միջազգային Համալսարան

Բանալի բառեր-:

դիվանագիտության լեզու, երկակիություն, ԵԱՀԿ Մինսկի խումբ, հայտարարություններ, դիվանագիտական խոսույթ, գործաբանական երկակիություն։

Ամփոփում

Դիվանագիտական խոսույթում երկակիությունը մարտավարական  գործիք է, որը դիվանագետներին հնարավորություն է տալիս զբաղվել միջազգային հարաբերություններում առկա նրբություններով և զգայունություններով։

Լեզվաբանորեն, երկակիությունը ենթադրում է բազմիմաստ մեկնաբանություններ ունեցող բառերի կամ արտահայտությունների օգտագործում, ինչի շնորհիվ  դիվանագետներին կարողանում են պահպանել ճկունություն և խուսափել առճակատումից:   Այնուամենայնիվ, չնայած երկիմաստությունը խթանում է կառուցողական հարաբերությունները երկրների միջև, բազմակի մեկնաբանությունների հնարավորությունը կարող է նաև հանգեցնել թյուրիմացությունների, հակամարտությունների և կողմնակալության:

Այս հետազոտությունը ուսումնասիրում է երկակիության դերը դիվանագիտական խոսույթում, մասնավորապես, երկակիությունը կիրառումը՝ որպես երևույթ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արված հայտարարություններում,՝ պարզելու, թե ինչպես են օգտագործվել երկակիության տարբեր տեսակները (բառագիտական, շարահյուսական, իմաստաբանական և գործաբանական) այդ հայտարարություններում և ինչպես են դրանք գործել։

Եզրափակելով՝ երկիմաստ լեզվի օգտագործումը, որն ի սկզբանե նախատեսված էր երկխոսությունը պահպանելու և լարվածության ուժեղացումից խուսափելու համար, կարող է նաև հանգեցնել բազմակի մեկնաբանությունների, մասնավորապես՝ կողմնակալության կամ անբավարար աջակցության ընկալման:

Հեղինակի կենսագրությունը

Անի Թամազյան, Եվրասիա Միջազգային Համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ, Հայաստանի Եվրոպական համալսարանի Կիրառական լեզվաբանության ամբիոնի հայցորդ

Էլ․ հասցե՝ ani1tamazyann@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-06-30

Ինչպես մեջբերել

Թամազյան Ա. . (2024). ԵՐԿԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ). Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (1), 154–169. քաղված է իմա՝ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/267

Թողարկում

Բաժին

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ հոդվածներ

1 2 3 4 5 6 > >> 

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար: