Հոդվածի ներկայացում

Հոդվածի ներկայացման կարգը

Պարբերականում տպագրվող հոդվածներն ընդունվում են ողջ տարվա ընթացքում։  Ֆայլն անվանվում է հեղինակի ազգանունով, համահեղինակների դեպքում նշվում է առաջին հեղինակի ազգանունը: Հոդվածները դիտարկվում, գրախոսվում և հրատարակվում են ըստ ընդունման հերթականության։

Հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն և շարադրվի 12-14 էջի սահմաններում։

Հայերեն տեքստերը պետք է շարադրել GHEA Grapalat տառատեսակով, իսկ ռուսերեն  և անգլերեն տեքստերը՝ Times New Roman տառատեսակով:

Հոդվածի տեխնիկական պահանջները

Հեղինակի անունը, ազգանունը

Հոդվածի առաջին էջի  վերին տողի աջ անկյունում թավ (Bold) 12 pt տառաչափով  գրվում են հեղինակ(ների)ի   անուն ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև  շեղ գրվում է հեղինակի գիտական աստիճանը, կոչումը (առկայության դեպքում),   աշխատանքի  վայրը, պաշտոնը (ամբողջությամբ` առանց հապավումների): Մեկ տող ներքև  նշվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը:  

Հոդվածի վերնագիրը

Հոդվածում հեղինակի տվյալներից անմիջապես հետո՝ մեջտեղում գլխատառերով և թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը (մինչև 20 բառ):  

Հոդվածի հիմնական տեքստի կառուցվածքը

  • Ամփոփագիր և հիմնաբառեր  (Abstract, Кeywords)
  • Ներածություն (Introduction)
  • Մեթոդ (տեսական հիմքեր) (Methods, Theoretical Basis)
  • Արդյունքներ (Results)
  • Քննարկում (Discussion)
  • Եզրակացություն (Conclusion)

Ամփոփագիրը

Ներառում է հիմնական թեմայի, խնդրի, օբյեկտի բնութագիրը, հետազոտության ​​նպատակները, արդյունքների արժեքը, ինչպես նաև աշխատանքի արդյունքի գործնական նշանակությունը: Անհրաժեշտ է նշել, թե ինչ նորույթ է պարունակում հոդվածն ի տարբերություն թեմայի հետ կապված այլ հոդվածների։ Ամփոփագիրը  ներկայացվում է մինչև 100-200  բառի սահմաններում։

 

Հիմնաբառերը

Հիմնաբառերը ներկայացվում են  6-10 բառերի շրջանակներում։

Ներածությունը

Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե ինչ խնդրի է նվիրված ուսումնասիրությունը:

Մեթոդը (տեսական հիմքերը)

Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե ինչպես է ուսումնասիրվել խնդիրը: Եթե հոդվածը նվիրված է տեսական հետազոտությանը, ապա «Մեթոդներ» բաժինը փոխարինվում է «Տեսական հիմունքներ» բաժնով։

Արդյունքները

Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե որոնք են հիմնական արդյունքները կամ նույնիսկ հայտնագործությունները: Ներկայացվում են փորձերի, դաշտային աշխատանքների և այլ ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ դիտարկումները (օրինակ՝ համեմատում, հակասությունների դուրս բերում և այլն)։ Հեղինակն այն կարող է ներկայացնել համապատասխան ենթավերնագրերով։

Քննարկումը

Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե ինչ են նշանակում ստացված արդյունքները: Այստեղ նկարագրվում են արդյունքների նշանակությունը՝ ելնելով առարկայի վերաբերյալ արդեն իսկ հայտնի տեղեկատվության համատեքստից։  Կարելի է ներկայացնել ընդհանուր և հատուկ եզրակացություններ։ Սակայն հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ տվյալ բաժինը չի ամփոփում հոդվածը, դա արվում է Ամփոփագրում։ Այս բաժինն անհրաժեշտ է կապել Ներածության հետ, հղում կատարելով առաջադրված հարցերին և հիպոթեզին, նշել, թե ինչպես են արդյունքները կապվում հոդվածագրի սպասելիքների և վկայակոչած  աղբյուրների հետ։ Արդյո՞ք արդյունքները համապատասխանում կամ հակադրվում են առկա տեսություններին։ Կան արդյո՞ք սահմանափակումներ։ Կարելի է ներկայացնել նաև հետագա փորձերի, կիրառման և ընդլայնման հնարավորությունները։

Հեղինակն այն կարող է ներկայացնել համապատասխան ենթավերնագրերով։

Եզրակացություն

Հիմնական բովանդակությանը հետևում է եզրակացությունը, որը պարունակում է հոդվածի հիմնական տեքստի գլխավոր գաղափարները։

Հոդվածի հիմնական տեքստի տեխնիկական պահանջները

Հոդվածը պատրաստվում է օգտագործելով Microsoft Word-ի (տարբերակ 2003) խմբագրիչը և շարադրվում է 12-14 էջ սահմաններում։

Հոդվածի հայերեն տեքստում օգտագործվում է GHEA Grapalat, ռուսերեն և անգլերեն տեքստերում՝ Times New Roman տառատեսակները։ Հոդվածի յուրաքանչյուր էջ պետք է լինի A4 (210x297) չափի և ունենա լուսանցքներ. ձախից՝ 3 սմ, աջից՝ 1,5 սմ, վերևից՝ 2 սմ, ներքևից՝ 2 սմ: Հիմնական տեքստը շարադրվում է 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5, ծանոթագրությունները`1 տառաչափերով:  Դարերը գրվում են հռոմեական    թվերով (օրինակ՝ XIX դար): Մեջբերումների համար օգտագործվող չակերտներն են՝ «…..»:

Աղյուսակները

Աղյուսակները պետք է ունենան վերնագրեր, օրինակ՝ «Աղյուսակ 1. Աղյուսակի անվանումը»: Աղյուսակի մեջ զետեղված բառերը գրվում են ամբողջությամբ: Վերնագրերի և վանդակների վերջում վերջակետ չի դրվում: Այլ աղբյուրներից ներբեռնված աղյուսակներն ուղեկցվում են հղումով համապատասխան աղբյուրին։

Գծապատկերները

Գծապատկերների ներքևում տեղադրվում է նշում «Գծապատկեր 1. Գծապատկերի անվանում»:  Վերնագրերի և նշումների վերջում վերջակետ չի դրվում: Այլ աղբյուրներից ներբեռնված գծապատկերները ուղեկցվում են հղումով համապատասխան աղբյուրին։

Ծանոթագրությունները

Տողատակում տրվում են միայն ծանոթագրություններ: Հղումներ տողատակում չեն թույլատրվում։

Հղումները

Հղումներն իրականացվում են APA ձևաչափով ՝ հիմնական տեքստում «հեղինակ-տարեթիվ-էջ» համակարգով և թվարկվում են այբբենական կարգով հոդվածի վերջում՝ օգտագործված գրականության ցանկում։ Տեքստում վկայակոչված յուրաքանչյուր աղբյուր պետք է արտացոլված լինի գրականության ցանկում, իսկ գրականության ցանկում նշված յուրաքանչյուր աղբյուրի վերաբերյալ պետք է լինի հղում հիմնական տեքստում։ Համոզվեք, որ համապատասխան աղբյուրը նշված է երկու բաժիններում։

Եթե վկայակոչվում է նյութ մեկ այլ հեղինակի աշխատանքից կամ տվյալ հեղինակի նախորդ հետազոտություններից, ապա անհրաժեշտ է նշել հեղինակին, տարեթիվը և համապատասխան էջը։

Օրինակներ՝ 

Եթե նյութի վկայակոչումն իրականացվում է նախադասության մեջ

Մեկնաբանելով այդ արդյունքները Ռոբինսը և համահեղինակները (2003) ենթադրեցին, որ, «թերապևտներն ընտրության դեպքերում   կարող են չկանխամտածված հաստատել ծնողների բացասական վերաբերմունքը դեռահասի նկատմամբ, առանց պատշաճ արձագանքելու պատանիների կարիքներին կամ խնդիրներին» (էջ 541)՝ նպաստելով բացասական ընդհանուր մթնոլորտի ստեղծմանը:

Եթե նյութի վկայակոչումն իրականացվում է նախադասության վերջում

Սոցիալական պետության սոցիալական քաղաքականությունը պետության տնտեսական քաղաքականության հիմնական համակարգող բաղադրիչն է, որն «իր մյուս բաղադրիչների գործունեությունն ուղղորդում է սոցիալական արդարության, պաշտպանվածության, բարձր կենսամակարդակի ապահովման նպատակների իրականացմանը» (Կիրակոսյան, 2006, էջ 380-412):

Գրականության վկայակոչումը տեքստում

Հեղինակ-տարեթիվ մեթոդը պահանջում է, որ հեղինակի ազգանունն ու տարեթիվը զետեղվեն տեքստի համապատասխան մասում

Մեկ աշխատանք ՝ մեկ հեղինակ

Օրինակ՝

Քեսլերը (2003) պարզել է, որ համաճարակաբանական նմուշներից է․․․․․

Կամ

Վաղ հասակում հիվանդությունն ընթանում է ավելի բարդ ․․․․․․ (Քեսլեր, 2003):

 

Մեկ աշխատանք ՝ երկու և ավելի հեղինակներ

Կիսանգաու, Լուարեն և Ջոզեֆ (2007)՝ օգտագործեք տեքստում առաջին հղման ժամանակ

Կիսանգաու և համահեղինակներ (2007)՝ օգտագործեք տեքստում հետագա հղումների ժամանակ

 

Օգտագործված գրականության ցանկը

Օգտագործված գրականության ցանկը շարադրվում է հոդվածի վերջում՝ այբբենական կարգով։ Գրականության ցանկում նշվում են միայն այն աղբյուրները, որոնց հղումներ են արվել հիմնական տեքստում։  Վկայակոչված աղբյուրների առնվազն 30% պետք է լինի օտարալեզու։

Օրինակ՝

Օգտագործված գրականության ցանկ

Գրքեր

Author, A. A. (1967). Title of work. Location: Publisher.

Author, A. A. (1997). Title of work. Retrieved from http://www.xxxxxxx

Author, A. A. (2006). Title of work. doi:xxxxx

Editor, A. A. (Ed.). (1986). Title of work. Location: Publisher.

Vanden Bos, G. R. (Ed.). (2007). APA dictionary of psychology. Washington, DC: American Psychological Association.

Գրքի որևէ բաժին

Haybron, D. M. (2008). Philosophy and the science of subjective well-being. In M. Eid & R. J. Larsen (Eds.), The science of subjective well-being (pp. 17–43). New York, NY: Guilford Press.

Ամսագրեր

Haney, C., & Wiener, R. L. (Eds.). (2004). Capital punishment in the United States [Special issue]. Psychology, Public Policy, and Law, 10(4).

Light, M. A., & Light, I. H. (2008). The geographic expansion of Mexican immigration in the United States and its implications for local law enforcement. Law Enforcement Executive Forum Journal, 8(1), 73–82.

Էլեկտրոնային ամսագրեր

Clay, R. (2008, June). Science vs. ideology: Psychologists fight back about the misuse of research. Monitor on Psychology, 39(6). Retrieved from http://www.apa.org/monitor/

Herbst-Damm, K. L., & Kulik, J. A. (2005). Volunteer support, marital status, and the survival times of terminally ill patients. Health Psychology, 24, 225–229. doi:10.1037/0278-6133.24.2.225

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

Հոդվածում, գրականության ցանկից հետո, անհրաժեշտ է ներկայացնել տվյալ ցանկի տրանսլիտերացիան (այսինքն՝ գրականության ցանկի լատինատառ թարգմանությունը)՝ անվանելով այն «References»։ Բացի այդ, անհրաժեշտ է քառակուսի փակագծերում ներկայացնել աղբյուրի անվանումը անգլերեն։ Ռուսերեն նյութերը լատինատառ շարադրելու համար կարող եք օգտվել հետևյալ հղումից https://bit.ly/2Dweplb

 

Օրինակներ՝

Հարությունյանի, Գ., Վաղարշյանի, Ա. ընդհանուր խմբագրությամբ (2010): Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ: Եր.: «Իրավունք»:

Harutyunyani, G., Vagharshyani A. yndhanur khnbagrutyamb: (2010):  Hayastani Hanrapetutyan Sahmanadrutyan meknabanutyunner (Comentaries to the Constitution of the RA): Er.: «Iravunq»: (In Arm.)

Гришина, Н. В. (2008). Психология конфликта, Питер: СПб.

Grishina, N.V. (2008). Psikhologiya konflikta (Psychology of conflict), Piter: SPb. (In Rus.)

Tsai L.L.  (2007). Accountability without Democracy: Solidary Groups and Public Goods Provision in Rural China. Cambridge. (In Eng.).

 

Հոդվածի վերջում ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացվում են

  • հեղինակ(ներ)ի անուն ազգանուն(ներ)ը, գիտական աստիճանը, կոչումը (առկայության դեպքում),   աշխատանքի  վայրը, պաշտոնը (ամբողջությամբ` առանց հապավումների),
  • հոդվածի վերնագիրը, 
  • հոդվածի ամփոփագիրը և հիմնաբառերը։

 

Հոդվածի վերջում նշվում է նյութը խմբագրություն ներկայացնելու ամիս-ամսաթիվը։

Հավելված

Հեղինակի անուն, ազգանունը

կոչումը, աշխատանքի  վայրը, պաշտոնը

 

ՀՈԴՎԱԾ ՎԵՐՆԱԳԻՐԸ

Ամփոփագիր․․․․․․․․․․․․․․

Հիմնաբառեր․․․․․․․․․․․․․․․․․․

 

Հոդվածի հիմնական տեքստը

Ներածություն ․․․․․․․․․․․․․․․․

Մեթոդ (տեսական հիմքեր) ․․․․․․․․․․․․․․․․

Արդյունքներ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Քննարկում ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Եզրակացություն

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Օգտագործված գրականության ցանկ

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

 

References

…………………………………………………………….

 

(Pусский)

Имя автора (ов)

Научнaя cтепень, звание (если доступно),  

место работы, должность

 

Название статьи

Абстракт ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Kлючевые слова ․ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

    (English ) 

Author's first and last name

degree, title (if available),

place of work, position

 

ARTICLE TITLE

 

Abstract ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Keywords․ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․