ՖՐԱՆՍԻԱՅԻ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Авторы

  • Վարդուհի Պետրոսյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2025.2-161

Հիմնաբառեր․-:

լեզվաքաղաքականություն, հնդեվրոպական լեզվաընտանիք, ռոմանական լեզվախումբ, Ստրասբուրգյան դաշնագիր, Վիլլեր- Կոտրեի հրամանագիր, Ֆրանսիական ակադեմիա, Մոլիերի լեզու:

Ծանոթագրություն

Հոդվածի նպատակն է՝ ներկայացնել Ֆրանսիայի լեզվաքաղաքականությունն այն գրավոր փաստաթղթերի վերլուծության միջոցով, որոնք կարևոր նշանակություն են ունեցել ֆրանսերենի ձևավորման, զարգացման, տարածման և ժամանակակից աշխարհում որպես
մրցունակ լեզու հանդես գալու առումով։ Բոլոր կենդանի լեզուների նման ֆրանսերենը ևս բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝
ժամանակակից աշխարհաքաղաքական և լեզվաքաղաքական իրավիճակով պայմանավորված։

Ներկա ուսումնասիրության հիմքում դրված են ֆրանսիացի միապետերի և ֆրանսիական կառավարության կողմից ընդունված այն կարևոր որոշումները, որոնք դարեր շարունակ ապահովել են ֆրանսերենի դիրքերի ամրապնդումն ամբողջ աշխարհում, մյուս կողմից՝
այն արդի խնդիրների բացահայտումն ու վերլուծությունը, որոնք խոչընդոտում են ֆրանսերենի տարածմանն ու ամրապնդմանը
ժամանակակից աշխարհում։


Հոդվածում քննության են առնվում ֆրանսերենի վերաբերյալ գոյություն ունեցող բոլոր կարևորագույն փաստաթղթերը 842թ. ռոմաներենով գրված առաջին փաստաթղթից՝ Ստրասբուրգյան դաշնագրից, մինչև 2024թ. Ֆրանսիայի հանրապետության Մշակույթի
նախարարության կողմից հրապարակված ֆրանսերենի մասին զեկույցը, որն ամփոփում է ֆրանսերենի խթանման հանրային
քաղաքականության ուղղությունները։

Թեմայի վերլուծության համար կիրառվել են համեմատական, համաժամանակյա և տարաժամանակյա ուսումնասիրության մեթոդները։ Թեմայի հիմնական  եզրահանգումն այն է, որ ֆրանսերենը, ունենալով համեստ ծագում, այսինքն`   լինելով մի լեզու, որը ձևավորվել է ժողովրդական լատիներենի հիմքի վրա, կրելով կելտերենի և ֆրանկերենի ազդեցությունը, դարեր շարունակ ծառայել է որպես դիվանագիտության առաջատար լեզու, այսօր բախվում է բազմաթիվ մարտահրավերների, որոնք ֆրանսիական կառավարությունը
փորձում է լուծել տարբեր մեթոդներով և հետևողական լեզվաքաղաքականությամբ։ 

Հեղինակի կենսագրությունը

Վարդուհի Պետրոսյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

էլ. հասցե՝ v_petrosyan@ysu.am

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-12-30

Ինչպես մեջբերել

Պետրոսյան Վ. . (2025). ՖՐԱՆՍԻԱՅԻ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (2), 152–165. https://doi.org/10.53614/18294952-2025.2-161

Հրատարակում

Բաժին

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ