ԱՆԳԼԵՐԵՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՄԵԴԻԱԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՐԳՈՐԾՄԱՆ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Авторы

  • Սեդա Գասպարյան Երևանի պետական համալսարան
  • Համլետ Առաքելյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2021.2-163

Հիմնաբառեր․-:

գովազդային մեդիադիսկուրս, խոսքային ներգործում, լեզվաոճական հնարներ, փորձառական ուսումնասիրություն, իմաստային տարբերակիչ:

Ծանոթագրություն

Անգլերեն գովազդային մեդիադիսկուրսում ներգործման գործառույթն իրականացվում է տարբեր միջոցներով, որոնց շարքում առաջնային տեղ են գրավում լեզվական միջոցները: Եվ սա պատահական չէ, քանի որ հենց գովազդն է մեծապես ներգործում սպառողական որոշումների կայացման վրա:  Հոդվածի նպատակը գովազդային տեքստերում կիրառվող տարատեսակ   լեզվական միջոցների արդյունավետության քննությունն է՝ իմաստային տարբերակիչի մեթոդի կիրառմամբ։ Վերջին տասնամյակներում իրականացվող գովազդային գործունեությունը զգալիորեն տարբերվում է` տեղեկատվական, սոցիալ-քաղաքական և շուկայական տեխնոլոգիաների, կապի նոր ձևերի և միջոցների գոյացման տեսանկյունից: Այս ամենը հանգեցնում է նոր հոգելեզվաբանական դրսևորումների, և, համապատասխանաբար, առաջանում է ուսումնասիրության կատարելագործված մեթոդների ընտրության անհրաժեշտություն։ Գովազդի` որպես հանրամշակութային երևույթի դերն ու կարևորությունը և դրանում արտացոլվող սեռատարիքային գործոնից և լեզվի տիրապետման աստիճանից բխող կարծրատիպային ընկալման որակական հատկանիշները հատկապես տեսանելի են  դառնում փորձառական ուսումնասիրություններում։ Սույն հետազոտության արդյունքում պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ, ավելի ներգործուն են շարահյուսական և այլաբերական հնարները, մինչդեռ գովազդներում գործածվող գրաֆիկական հնարները ունեն ներգործման ամենացածր աստիճանը:

Հեղինակների կենսագրությունները

Սեդա Գասպարյան , Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

sedagasparyan@yandex.ru

Համլետ Առաքելյան, Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանի ասպիրանտ

hamlet.araqelyan@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2021-12-29

Ինչպես մեջբերել

Գասպարյան Ս. ., & Առաքելյան Հ. . . (2021). ԱՆԳԼԵՐԵՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՄԵԴԻԱԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՐԳՈՐԾՄԱՆ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 2(2), 163–176. https://doi.org/10.53614/18294952-2021.2-163

Հրատարակում

Բաժին

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ