ԵՂԱՆԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՍՈՒՅԹՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2022.1-129Հիմնաբառեր․-:
դիվանագիտություն և լեզու, խոսույթ, եղանակավորում, երկակիություն, ենթատեքստ, պակասավոր բայեր, նախադասություն։Ծանոթագրություն
Քաղաքական և դիվանագիտական իրադարձություններով պայմանավորված դիվանագիտական խոսույթը դարձել է մի երևույթ, որտեղ լեզվի օգտագործումը մեծ նշանակություն և հետաքրքրություն է ներկայացնում, և միշտ գրավել է վերլուծաբանների, լրատվամիջոցների, հասարակության և այլոց ուշադրությունը: Հասկանալով և ընդգծելով դիվանագիտության մեջ լեզվի կարևորությունը, այս աշխատության շրջանակներում մենք փորձել ենք ցույց տալ դիվանագիտական խոսույթի մի քանի կարևոր առանձնահատկություններ՝ բացահայտելու դիվանագիտական խոսքի ենթատեքստն ու երանգները։ Հիմք ընդունելով և կիրառելով դիվանագիտության և եղանակավորման վերաբերյալ արդի ուսումնասիրությունները և տարբեր երկրների ղեկավարների ուղերձները, մենք փորձել ենք բացահայտել դիվանագիտության մեջ օգտագործվող լեզվի արդյունավետ կողմերը։ Այն կարող է օգնել ավելի արդյունավետ դարձնել լեզուն՝ կիրառելով եղանակավորումը, որն ավելի է շեշտադրում և արժևորում խոսքը: Մյուս կողմից, այն կարող է թույլ տալ վերլուծել դիվանագիտական խոսույթի ենթատեքստը՝ խոսույթի թաքնված ուղերձները բացահայտելու համար։