Էթիկայի կանոններ
Իր գործունեության ընթացքում «Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» խմբագրական խորհուրդը պատասխանատու է հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունների հրապարակման համար։
Խմբագրական խորհուրդը՝
- ղեկավարվում է գիտականության, օբյեկտիվության, արհեստավարժության և անկողմնակալության սկզբունքներով,
- կազմակերպում է ներկայացված հոդվածների պատշաճ գրախոսությունը,
- հեղինակների հետ փոխհարաբերությունները կառուցում է արդարության, նրբանկատության, օբյեկտիվության, ազնվության և թափանցիկության սկզբունքների վրա,
- հրապարակման վերաբերյալ որոշում կայացնելիս առաջնորդվում է տվյալների ներկայացման ճշգրտությամբ և տվյալ աշխատանքի գիտական նշանակությամբ,
- գրախոսությունների արդյունքի հիման վրա որոշում է կայացնում նյութը հրատարակելու կամ մերժելու վերաբերյալ,
- իրավունք ունի մերժելու հոդվածի տպագրությունը, եթե այն չի համապատասխանում խմբագրության կողմից սահմանված պահանջներին։
Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի պարբերականին ներկայացված հոդվածները գրախոսվում են առնվազն մեկ գրախոսի կողմից:
Գրախոսը հեղինակային իրավունքի նյութերի գիտական փորձաքննություն իրականացնելիս պետք է՝
- լինի անաչառ,
- գրախոսվող աշխատանքը դիտարկի որպես գաղտնի փաստաթուղթ, որը չի կարող վերանայվել կամ քննարկվել խմբագրական խորհրդի անդամ չհանդիսացող երրորդ կողմի հետ,
- տալ հետազոտված արդյունքների օբյեկտիվ և հիմնավոր գնահատական,
- լրացնել գրախոսման ձևաթուղթը հնարավորինս սեղմ ժամկետներում,
- շահերի բախման առկայության դեպքում այդ մասին տեղեկացնել խմբագրությանը:
Հոդվածի հեղինակ(ներ)ը պատասխանատու է(են) գիտական հետազոտության նորույթի և հավաստիության համար, ինչը նշանակում է որ՝
- հոդվածը պետք է ապահովի հետազոտության հուսալի արդյունքներ՝ հիմնված ստույգ տվյալների վրա: Ակնհայտ սխալ կամ կեղծված պնդումներն անընդունելի են,
- հոդվածում ներկայացված ուսումնասիրությունները պետք է իրականացված լինեն բացառապես հեղինակ(ներ)ի կողմից։ Գրագողությունն արգելվում է,
- հոդվածը պետք է ունենա գիտական նորույթ և արդիականություն,
- հոդվածը պետք է շարադրված լինի բարեխղճորեն ՝ Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի պարբերականի սահմանած կանոններին համապատասխան,
- հոդվածը չպետք է միաժամանակ հանձնված լինի տպագրության կամ դիտարկման մեկ այլ ամսագրում։