Գրախոսում

Ներկայացված հոդվածների գրախոսման գործընթացը

Հրատարակման   ներկայացրած յուրաքանչյուր  հոդված ենթակվում է երկկողմանի կույր գրախոսման և հաստատվում է խմբագրության կողմից։  Այն իրականացվում է օբյեկտիվության և արդարության սկզբունքներին համապատասխան՝ հիմնվելով ակադեմիական ազատության, գրագողության դեմ պայքարի և պարբերականի եթիկայի կանոնների վրա։

Գրախոսումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով։

  1. Ստուգվում է համապատասխանությունը պարբերականի ոլորտներին և տեխնիկական պահանջներին։
  2. Եթե հոդվածը չի համապատասխանում պարբերականի ոլորտներին կան տեխնիկական պահանջներին, ապա մերժվում է։ Այդ մասին տեղեկացվում է հեղինակին։
  3. Եթե հոդվածն անցնում է նախնական գրախոումն ու ստուգումը, ապա այն փոխանցվում է հետագա մասնագիտական գրախոսման համապատասխան փորձագետին։
  4. Գրախոսումն իրականացվում է անանուն գրախոսողի և հեղինակի համար (երկկողմանի կույր գրախոսում) և ներառում է հետևյալ  կետերը՝
  • Հոդվածի նպատակի ձևակերպումը
  • Հետազոտության հարցի նախկին լուսաբանման վերլուծություն
  • Հետազոտության խնդրի բացահայտում
  • Արդյո՞ք հետազոտության մեթոդաբանությունը համարժեք է հետազոտության արդիականությունը
  • Արդյո՞ք հոդվածի բովանդակությունը համապատասխանում է ներածությունում սահմանված նպատակին
  • Արդյո՞ք հոդվածի վերնագիրը համապատասխանում է բովանդակությանը։
  • Արդյո՞ք հեղինակը անդրադառնում է արտասահմանյան վերջին գիտական հոդվածներին։
  • Արդյո՞ք հաշվի են առնված մեջբերման կանոնները։
  • Արդյո՞ք սեղմագիրն ու հիմնաբառերը տեղեկատվական են։
  • Արդյո՞ք հոդվածի եզրակացությունները տրամաբանորեն բխումն են հոդվածի բովանդակությունից։
  • Արդյո՞ք եզրակացությունները և առաջարկություննրը բավարար պարզ ու ավարտուն են։
  1. Գրախոսման արդյունքում կարող է կայացվել հետևյալ որոշումներից մեկը՝
  • Երաշխավորվում է հրատարակման առանց հետագա փոփոխությունների
  • Երաշխավորվում է հրատարակման չնչին փոփոխություններով
  • Երաշխավորվում է հրատարակման էական փոփոխություններ կատարելուց հետո
  • Չի երաշխավորվում հրատարակման
  1. Եթե գրախոսության արդյունքում հեղինակին առաջարկվում է կատարել փոփոխություններ հոդվածում, ապա վերջինս դրանք իրականացնում է խմբագրականի կողմից նշած ժամանակահատվածում, եթե այդպիսինն առկա է։
  2. Անհրաժեշտւթյան դեպքում, խմբագրության որոշմամբ ձեռագիրը կարող է գրախոսվել նաև մեկ այլ փորձագետի կողմից։
  3. Հոդվածի ընդունման և վերջնական բովանդակության հաստատումն իրականացվում է խմբագրության կողմից։
  4. Հոդվածները դիտարկվում են ըստ ընդունման հերթականության, գրախոսվում ու հաստատվում են 1-ից մինչև 2 ամիս ժամանակահատվածում։