ԳԵՆԵՐԱՏԻՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԳՈՐԾԻՔ ԵՐԿՐՈՐԴ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵՋ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2026.1-224Հիմնաբառեր․-:
քննադատական մտածողություն, գեներատիվ, արհեստական բանականություն, մանկավարժական, վերլուծություն, երկրորդ լեզու, յուրացում։Ծանոթագրություն
Գեներատիվ արհեստական բանականության (ԳենԱԲ) ի հայտ գալը զգալիորեն բարեփոխել է երկրորդ լեզվի կրթությունը՝ ներդնելով
ինտերակտիվ, երկխոսական կամ ակնթարթային հետադարձ կապի ուսուցման միջավայրեր: Հոդվածի նպատակն է ուսումնասիրել
գեներատիվ արհեստական բանականության դերը երկրորդ լեզվի յուրացման, քննադատական մտածողության խթանման գործում՝
ցույց տալով, որ դրա մանկավարժական արժեքը կայանում է ոչ թե ավտոմատացված լեզվի արտադրության, այլ բարձր կարգի ճանաչողական ներգրավվածությունը խթանելու կարողության մեջ, ինչպիսիք են վերլուծությունը, գնահատումը կամ վերլուծումը և արտացոլումը: Հաշվի առնելով վերջին փորձարարական ուսումնասիրություններից մի քանիսը, մետա- վերլուծությունները ցույց են տալիս, որ մանկավարժական գործընթացի մեջ համակարգված կիրառման կամ ինտեգրման շնորհիվ գեներատիվ արհեստական բանականությունը կարող է բարելավել սովորողների քննադատական մտածողության, ճանաչողական իրազեկության և գնահատողական դատողության կարողությունները: Այնուամենայնիվ, համաշխարհային ուսումնասիրությունները նաև բացահայտում
են կախվածության, չափազանց վստահության և մակերեսային ներգրավվածության ռիսկերը, երբ արհեստական բանականությունն օգտագործվում է առանց կառուցվածքային ուսուցողական ուղղորդման: Հոդվածը եզրակացնում է, որ գեներատիվ արհեստական բանականությունը պետք է հասկացվի որպես «քննադատական մտածողության խթանիչ », այլ ոչ թե որպես լեզվի ուսուցման մեջ մարդկային գործոնի փոխարինող:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

