ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2022.2-139Հիմնաբառեր․-:
համագործակցության մանկավարժություն, գիտելիքի ստեղծում, հանրային բարիք, մարդու իրավունք, ուսումնական ծրագիր, մանկավարժական մարդաբանություն, փոխներգործուն մեթոդներ, քննադատական մտածողություն։Ծանոթագրություն
2021թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն շրջանառության մեջ է դրել կրթության հեռանկարների հարցերով միջազգային հանձնաժողովի «Վերաիմաստավորելով մեր համատեղ ապագայի հեռանկարները» խորագրով զեկույցը, որտեղ ներկայացված են կրթության նոր հանրային համաձայնագրի ձևավորման և երկխոսության ծավալման ու գործողությունների վերաբերյալ առաջարկներ: Զեկույցում նշված են հինգ ուղղություններ, որոնց փոխակերպումը կարող է վերաիմաստավորել ու նորացնել ժամանակակից կրթությունը: Դրանք են մանկավարժությունը, ուսումնական ծրագրերը, դասավանդման մեթոդաբանությունն ու մեթոդիկան, դպրոցների կառուցվածքն ու բովանդակությունը, ինչպես նաև «ողջ կյանքի ընթացքում և սոցիալ-մշակութային տարբեր հարթակներում ընձեռնվող կրթական լայն հնարավորությունները»: Այսինքն՝ անհրաժեշտ է փոխել հետևյալ հինգ կետերը՝ դաս-դասարանային համակարգը, ուսումնական ծրագրերը, որոնք ընդամենը մեկ առարկայի ծրագիր են, դասավանդումը, որը դիտարկվում է որպես անհատական գործունեություն, դպրոցները, որոնք նույնպես նույն ընթացակարգով են գործում և ընտանիքից ու համայնքից մեկուսացած երեխաների որոշ խմբերի կրթության կազմակերպումը։
Հոդվածում ներկայացված են ՀՊՄՀ բոլոր ֆակուլտետներում դասավանդվող «Մանկավարժական մարդաբանություն» մագիստրոսական դասընթացի նպատակն ու վերջնարդյունքները, ինչպես նաև օգտագործվող և վերոնշյալ հմտությունների ձևավորմանը նպաստող մանկավարժական որոշ տեխնոլոգիաներ և մեթոդներ: Ներկայացրել ենք նաև մեր կողմից իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքները` նպատակ ունենալով գնահատել դասընթացի արդյունավետությունը` կիրառվող մեթոդների և վերջնարդյունքների համապատասխանության տեսանկյունից ու ժամանակակից մանկավարժության պահանջներից:
Ներկայացվող հոդվածում առաջին պլան են մղվում ուսուցման փոխներգործուն այն մեթոդները, որոնք միտված են XXI դարի հմտությունների ձևավորմանը։ «Մանկավարժական մարդաբանություն» դասընթացի շրջանակներում ներկայացված մեթոդներն օգտակար և կիրառելի կարող են լինել նաև այլ առարկաների դասավանդման ընթացքում: