ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ-ՈՃԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻԻ «451° ԸՍՏ ՖԱՐԵՆՀԱՅԹԻ» ՎԵՊՈՒՄ ԵՎ ԴՐԱ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2026.1-147Բանալի բառեր-:
այլաբանություն, համապատասխանություն, պատկերավորում, վերափոխող ուժ, լեզվական ստեղծագործականություն, հնարքներ։Ամփոփում
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել այլաբանությունը Ռեյ Բրեդբերիի «451° ըստ Ֆարենհայթի» վեպում և դրա հայերեն թարգմանության մեջ:
Բրեդբերիի ստեղծագործությունների թարգմանությունը պահանջում է նրա այլաբանությունների հիմքում ընկած մշակութային և պատմական համատեքստերի նրբերանգ ըմբռնումը՝ իր նպատակադրված ուղերձներն արդյունավետորեն փոխանցելու համար:
Նրա սիմվոլիզմով և փոխաբերությամբ հագեցած պատմվածքները, խորը պատկերացումներ են տալիս մարդկային փորձառության
բարդությունների վերաբերյալ: Ուստի, չափազանց կարևոր 158 է մանրակրկիտ ուշադրություն դարձնել այս այլաբանական տարրերին,
նրա գրական տեսլականի ամբողջականությունը թարգմանության ընթացքում չկորցնելու համար։

