ՎԱՐԴԱՆ ԱՐԵՒԵԼՑՈՒ ՆԵՐԲՈՂՆԵՐԻ ԲԱՌԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2023.2-122Հիմնաբառեր․-:
մակդիր, համեմատություն, կրկնություն, բառի լեզվաոճական արժեք, իմաստային, հակադրություն, լեզվամտածողություն, խոսքի արտահայտչականություն:Ծանոթագրություն
Սույն հոդվածի նպատակը Վ. Արևելցու ներբողների լեզվաոճական առանձնահատկությունների քննությունն է: Հայտնի է, որ յուրաքանչյուր ստեղծագործության պատկերային համակարգում որոշիչ դեր են կատարում հեղինակի աշխարհընկալումը, նախասիրությունը, տրամադրությունն ու անհատական մղումները:
Վարդան Արևելցին հայ միջնադարյան մշակույթի կարկառուն դեմքերից է՝ ազգային–հասարակական գործիչ, փիլիսոփա, պատմագիր, մատենագիր, թարգմանիչ, աշխարհագրագետ: Այս բոլոր արժանիքների համար ժամանակակիցները նրան անվանել են «նոր լուսավորիչ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով։ Իսկ Գրիգոր Տաթևացին նրան պատվել է «Մեծն Վարդան» անունով:
Վ. Արևելցու մատենագրական, պատմաբանասիրական ժառանգությունն ամբողջացրել է Փ. Անթապյանը իր երկհատոր աշխատության մեջ (Անթապյան), որտեղ ներկայացնում է հեղինակի ոչ միայն հայտնի ստեղծագործությունները, այլև մինչ այդ անուշադրության մատնված ճառերն ու ներբողները:
Սույն հոդվածի համար մենք հիմք ենք ընդունել Վ. Արևելցու ճառերի և ներբողների՝ Հ. Քյոսեյանի կողմից կազմված քննական բնագրերը, որոնց ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս վերհանելու միջնադարյան Հայաստանում առկա վարդապետական մտքի երկու կարևորագույն մարզերի՝ սուրբգրային և դավանական աստվածաբանության առանձնահատկությունները (Քյոսեյան, 2000, էջ 5):