ԲԱՌԱՅԻՆ ՀՆԱՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ «ՎԵՐՆԱԳԻՐ-ՏԵՔՍՏ» ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2019.1-121Հիմնաբառեր․-:
ոճական բառային հնարներ, վերնագիր-տեքստ փոխհարաբերություն, հեղինակային գնահատողականություն, եղանակավորումԾանոթագրություն
Լեզվաբանական տարաբնույթ ուսումնասիրությունների համատեքստում գեղարվեստական տեքստի առանձին կարգերին ուղղված վերլուծությունները, թերևս, միշտ արդիական են ու արժանի շարունակական դիտարկման: Հատկանշական է, որ ստեղծագործության վերնագրի քննությունը էական նշանակություն ունի, քանի որ տեքստի լիարժեք ամբողջականությունն ապահովելու համար վերնագիրը դառնում է տեքստի պարտադիր տարրերից մեկը: Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել և վեր հանել «վերնագիր–ստեղծագործություն» փոխադարձ կապը ոճական բառային հնարների դիտակետից: Ելակետային է համարվում այն դրույթը, թե բառային հնարների վերլուծությունն ինչ չափով կարող է նպաստել «վերնագիր–տեքստ» փոխադարձ կապի ընկալմանն ու մեկնաբանմանը: Սույն վերլուծությունը մեծապես հիմնվում է Պ. Սևակի, Ս. Ֆիցջերալդի, Ս. Մոեմի, Էր. Հեմինգուեյի ստեղծագործությունների վրա, որտեղ քննվում է «վերնագիր–ստեղծագործություն» կապը բառային հնարների միջոցով, որոնք հանդես են գալիս որպես հեղինակային սուբյեկտիվ վերաբերմունքի արտացոլում: Ընտրված ստեղծագործությունների վերնագրերում գրեթե յուրաքանչյուր բառային հնար կատարում է հույժ կարևոր գործառույթ: