ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ/ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՍԵՌՈՎ (ԱՆԳԼԵՐԵՆԻ, ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ)
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2021.1-100Հիմնաբառեր․-:
քաղաքական խոսույթ, հանդուրժողականություն, անհանդուրժողականություն, ոճական հնարքներ, խոսքի վարք, խոսքի տարբերությունԾանոթագրություն
«Գենդեր» հասկացությունը վերջին տարիների ամենաքննարկվող, քննադատվող և շահարկվող հասկացություններից մեկն է, որը հետաքրքրություն է ներկայացնում տարբեր տեսանկյուններից`մշակութային, սոցիոլոգիական, քաղաքական, լեզվաբանական, հոգեբանական և այլն: Գենդերը յուրովի է արտացոլվում քաղաքական դիսկուրսում: Կանանց և տղամարդ-քաղաքական գործիչների խոսքի վերլուծությունը բացահայտում է գենդերային մոտեցումների առանձնահատկությունները քաղաքական հաղորդակցության մեջ: Կանանց և տղամարդկանց խոսքի միջև ակնհայտ տարբերություններ կան: Դրանք պայմանավորված են սոցիալական և կենսաբանական դերերով, ինչպես նաև կարծրատիպերով: Մեր աշխատանքում վերլուծել ենք ամերիկյան, ֆրանսիական և հայկական որոշ քաղաքական գործիչների բանավեճերն ու ելույթները՝ պայմանավորված գենդերային հիմունքներով։ Ուսումնասիրությունների ընթացքում օգտագործված համատեքստային վերլուծությունը հնարավորություն է տալիս պարզել խոսքն ունի՞ գենդերային առանձնահատկություններ, և խոսքի լեզվական ինչպիսի՞ ոճական հնարքներն են հնարավորություն տալիս պարզել խոսքի մեղմ, կոպիտ, հանդուրժող կամ անհանդուրժող լինելը։