ԵԱՏՄ-Ն ԵՎ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնաբառեր․-:
գործարար միջավայր, ԵԱՏՄ, արդար մրցակցություն, կոռուպցիա, տնտեսական աճ, ՀՆԱ, գործազրկություն, աղքատություն, ձեռնարկատիրական մշակույթ, ենթակառուցվածք:Ծանոթագրություն
Սույն հոդվածում ներկայացված է Հայաստանի տնտեսական իրավիճակը 2016թ-ի եւ 2017թ-ի սպասվելիք ցուցանիշներով: Միաժամանակ մի քանի ուղղություններով 11 երկրների շրջանակում ներկայացված է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ հատկապես աղքատության, գործազրկության, ՀՆԱ-ի եւ տնտեսական աճի մասով:
Բացի այդ, առաջին անգամ հոդվածում փորձ է արվել երկրում տիրող իրավիճակի եւ գործարար միջավայրի տեսանկյունից, հնարավորությունների օգտագործման եւ առաջացող վտանգների ներքո նախնական ներկայացնել մի մոդել, որը թույլ կտա հաշվարկել գործարար համայնքի կրած վնասները: Այդ վնասների մեծությունը կարող է լինել տարբեր ըստ երկրներում տիրող իրավիճակի՝ պայմանավորված կոռուպցիայով, ստվերային տնտեսությամբ, անհավասար մրցակցությամբ եւ օլիգարխիկ բիզնեսի առկայությամբ: Միաժամանակ հոդվածում ներկայացվել է ՀՀ արտաքին առեւտրի հնարավորությունները ԵՄ եւ ԵԱՏՄ անդամ երկրների հետ: