ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ԽՈՍՔԱՅԻՆ ԱԿՏԵՐԻ ԼԵԶՎԱԳՈՐԾԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2023.2-167Հիմնաբառեր․-:
գործարար հարցազրույց, խոսքային ակտեր, պերլոկուտիվ ազդեցություն։Ծանոթագրություն
հարցազրույցներում։ Գործարար խոսույթն, ընդհանուր առմամբ, և գործարար հարցազրույցը (այսուհետ՝ ԳՀՑ) մասնավորապես, դիտում ենք որպես լոկուտիվ, իլլոկուտիվ, պերլոկուտիվ ակտերի միասնություն, որտեղ կարևորվում է խոսակիցների հաղորդակցական նպատակն ու մտադրությունը, ինչպես նաև գործարարների ներգործությունը լսարանի հետագա ընտրության և գործողությունների վրա։ ԳՀՑ խոսույթի հաղորդակցական կաղապարի շրջանակներում կատարված խոսքային ակտերի վերլուծությունը թույլ է տալիս պարզել, որ հարցուպատասխան խոսքահերթում առանցքային կարևորություն է ստանում պերլոկուցիան։ Սույն աշխատությունում բացահայտվում են ԳՀՑ խոսույթում առավել հանդիպող խոսքային ակտերը, որոնք կիրառվում են որպես պերլոկուտիվ ազդեցության հասնելու միջոց։ Պերլոկոտիվ ազդեցությունը գործարար հարցազրույցում գործարարի խոսքային ակտերի միջոցով սպառողների ենթագիտակցության, մտքերի, հույզերի, կարծիքի, ընտրության և հետհաղորդակցական վարքի ցանկալի փոփոխությունն է։