ԵԱՏՄ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Авторы

  • Անի Հովասափյան Եվրասիա Միջազգային Համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2020.1-73

Հիմնաբառեր․-:

ԵՏՄ անդամ պետություններ, ինտեգրացիա, Իրան, ազատ առևտրի գոտի, առևտրատնտեսական հարաբերություններ, Հայաստան:

Ծանոթագրություն

Հոդվածի նպատակը Իրանի հետ ԵՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու աշխարհատնտեսական հեռանկարները ուսումնասիրելն է: Սա հատկապես կարևոր է Հայաստանի համար, որը, որպես ԵՏՄ լիիրավ անդամ, առանձնահատուկ հետաքրքրված է Իրանի և ԵՏՄ-ի միջև տնտեսական համագործակցության խորացմամբ: Համաձայնագիրը ոչ միայն կավելացնի կազմակերպության շրջանառությունը, այլև կվերածի Հայաստանը տարանցիկ պետության, որը, լինելով ԵՏՄ միակ ցամաքային երկիրը, որը սահմանակից է Իրանին, առանցքային դերակատարություն կունենա ապրանքների տեղափոխման գործում: Կարևոր է նշել, որ Իրանը, որը ավանդաբար առաջնորդվել է պրոտեկցիոնիզմի սկզբունքով (ազգային արտադրության աճը խթանելու նպատակով օտարերկրյա արտադրանքի ներմուծումը սահմանափակելուն ուղղված քաղաքականություն), ԵՏՄ անդամ երկրներին մաքսային արտոնություններ է տալիս մոտ 500 անվանում արտադրանքի համար, ինչը կարող է ԵՏՄ ապրանքատեսակները մրցունակ դարձնել իրանական շուկայում: ԵԱՏՄ-ի մուտքը իրանական շուկա ապագայում նաև հնարավորություն կտա մուտք գործել Մերձավոր Արևելքի շուկաներ: Հոդվածի գիտական ​​նորույթը ԵԱՏՄ անդամ երկրների ինտեգրացիոն գործընթացի զարգացման առանձնահատկությունների բացահայտումն է, ինտեգրման պայմաններում ծագող հիմնախնդիրների և  զարգացման հեռանկարային ոլորտների ուսումնասիրությունը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների  հետ փոխշահավետ հարաբերություններ կառուցելու ցանկություն հայտնած  երկրների հետ համագործակցության հեռանկարների հետազոտումը:

Հեղինակի կենսագրությունը

Անի Հովասափյան, Եվրասիա Միջազգային Համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնի ղեկավար, Երևանի պետական  համալսարանի հայցորդ

hovasapyan-1987@mail.ru

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2020-06-26

Ինչպես մեջբերել

Հովասափյան Ա. . (2020). ԵԱՏՄ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ . Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 1(1), 73–82. https://doi.org/10.53614/18294952-2020.1-73

Հրատարակում

Բաժին

ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ