ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ. ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2021.2-148Հիմնաբառեր․-:
ձեռնարկատիրություն, կազմակերպություն, տնտեսական աճ, բիզնես, նորարարություն, ձեռնարկատիրության սահմանում, սահմանափակ ռեսուրսներ։Ծանոթագրություն
Ձեռնարկատիրությունը տնտեսությունն առաջ մղող շարժիչն է, որը կենսական դեր է խաղում տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև զգալի փոփոխություններ է բերում շուկայական հարաբերություններում: Այնուհանդերձ, ոլորտում մի շարք հիմնախնդիրներ դեռևս բացահայտման և լուծման կարիք ունեն։ Հոդվածի նպատակն է հստակեցնել ձեռնարկատիրության սահմանումը, գնահատել ձեռնարկատիրության դերը տնտեսության, տնտեսական աճի և հասարակության համար։ Բացի դրանից, քննարկել ոլորտում համաշխարհային միտումները և դրանց հիմքերը։ Սույն հետազոտության շրջանակներում, նախ ուսումնասիրվել և վերլուծվել են ձեռնարկատիրական ինստիտուտի էությունը։ Գրականության ամփոփման արդյունքում մշակվել է ձեռնարկատիրության ամբողջական սահմանման հայեցակարգ, ինչը հետագա գիտական հետազոտությունների և վիճակագրական վերլուծությունների համար կարող է ծառայել որպես մեթոդաբանություն։ Բացի դրանից, ձեռնարկատիրության և տնտեսական աճի միջև կապի, ինչպես նաև աշխարհում ձեռնարկատիրության զարգացման միտումների վերաբերյալ կատարվել է գրականության ակնարկ։ Վերջինս կարող է դառնալ նոր հայացք Հայաստանում ձեռնարկատիրության ոլորտում հետագա հետազոտությունների համար։