ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Հիմնաբառեր․-:
ինտեգրում, մաքսային միություն, ընդհանուր շուկա, փոխադարձ առևտուր, կոոպերացում, տնտեսական բարեփոխում, մրցակցություն, համաշխարհային շուկա, վերազգային կառույցԾանոթագրություն
ԽՍՀՄ փլուզումից հետո ձեռնարկվել են ինտեգրացիոն փոխհամագործակցության բազմաթիվ փորձեր, որոնց հիմնական նպատակը հանդիսանում էր մաքսային միության կամ ընդհանուր շուկայի ձևավորումը: Չնայած այդ փորձերին` դրանց իրական սկզիբը դրվեց 2000 թվականին ԵվրԱզԷս-ի
ստեղծման մասին պայմանագրի կնքմամբ, որն էլ դարձավ Եվրասիական տնտեսական միության ձևավորման հիմքը: ԵԱՏՄ-ն, որի փաստացի գործունեությունը սկսվել է 2015 թվականի հունվարի 1-ից, բացի ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումից, նախատեսում է նաև տնտեսության տարբեր ոլորտներում կոորդինացված, համաձայնեցված և միասնական քաղաքականության իրականացում: Այն իր դրական և բացասական դրսևորումներով հանդերձ, անդամ երկրների միջև տնտեսական փոխհամագործակցության և ինտեգրման
թերևս ամենաբարձր մակարդակ ունեցող կառույցն է, որ երբևէ ձևավորվել է եվրասիական տարածաշրջանում: