ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակներ

  • Միսակ Ավագյան Եվրոպական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2019.2-101

Բանալի բառեր-:

Փոխադարձ առևտուր, տնտեսական ինտեգրում, առևտրի փոխլրացում, արտահանում, ներմուծում, ինտեգրման արդյունավետություն:

Ամփոփում

Սույն հոդվածի նպատակն է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների փոխադարձ առևտրի վերլուծության միջոցով վեր հանել խմբավորման շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման միտումները և ներկայացնել մասնակից երկրների միջև առևտրատնտեսական կապերի ինտենսիվության մակարդակը: Ուսումնասիրելով ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրային կապերի շարժընթացն ու կառուցվածքը՝ առանձնացվել են տնտեսության այն ոլորտները, որոնց զարգացումը կարող է նպաստել փոխադարձ առևտրի ծավալների ընդլայնմանը: Անդամ երկրների միջև առևտրի փոխլրացման մակարդակը ներկայացնելու համար հեղինակի կողմից ըստ յուրաքանչյուր երկրի՝ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ առևտրի ապրանքային կառուցվածքի, հաշվարկվել են Առևտրի փոխլրացման ինդեքսները և տրվել դրանց գնահատականները: Հոդվածի վերջում մատնանշվել են ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրի համաչափ զարգացման խոչընդոտները և ներկայացվել դրանց լուծման մի շարք ուղիներ:

Հեղինակի կենսագրությունը

Միսակ Ավագյան, Եվրոպական համալսարան

Եվրոպական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Կորպորատիվ բիզնեսի կառավարման դեպարտամենտի Փոքր և միջին հաճախորդների վարկավորման բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

misakav@rambler.ru

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2019-12-27

Ինչպես մեջբերել

Ավագյան Մ. (2019). ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 2(2), 101–123. https://doi.org/10.53614/18294952-2019.2-101

Թողարկում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ հոդվածներ

1 2 3 4 5 > >> 

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար: