ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԻՄԱՍՏԱՅԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԱՆԳԼԵՐԵՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2025.2-142Հիմնաբառեր․-:
անգլերեն գործարար հարցազրույց, ներակա իմաստ, հաղորդակցական կարգախոսներ, համագործակցության և քաղաքավարության սկզբունքներ։Ծանոթագրություն
Սույն հոդվածի նպատակն է վեր հանել և բացահայտել անգլերեն գործարար հարցազրույցների (այսուհետ՝ ԳՀՑ) ներակա իմաստային դաշտի առանձնահատկությունները և լեզվագործաբանական դրսևորումները համագործակցության և քաղաքավարության սկզբունքների տեսանկյունից։ Վերլուծության նյութ են հանդիսանում իրական անգլերեն գործարար հարցազրույցները։
Թեմայի արդիականությունը պայմանավորված է համաշխարհայնացման պայմաններում անգլերեն գործարար հաղորդակցության աճով, որտեղ լեզվագործաբանական ռազմավարությունների կիրառությունը մեծ ազդեցություն են ունենում ոչ միայն հաղորդակցության հաջողության, այլև գործընկերային, արտադրող-սպառող հարաբերությունների կայացման և տվյալ բիզնեսի հետագա գործունեության վրա։ Ասույթների և դրանց արտահայտած ներակա իմաստի միջև առկա կապի բացահայտումը թույլ է տալիս ապահովել գործարար հաղորդակցման արդյունավետություն, հաղորդակցական գործընթացի ամբողջականություն, ինչպես նաև հետհաղորդակցական նպատակների իրագործում։ Հետազոտությունը կարևոր է նաև լեզվամշակութային կոմպետենտության ձևավորման տեսանկյունից՝ նպաստելով լեզվի ուսուցման ընթացքում գործնական հաղորդակցական հմտությունների զարգացմանը։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

