ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԳՈՐԾՈՆ. ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Авторы

  • Ալվարդ Խառատյան Երևանի պետական համալսարան
  • Վարսիկ Տիգրանյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2021.2-113

Հիմնաբառեր․-:

զբոսաշրջության զարգացում, տնտեսական աճ, փորձառական վերլուծություն, Զբոսաշրջության գլխավորությամբ աճի վարկած, միավոր արմատ թեստ, կոինտեգրացիա, պատճառականություն ըստ Գրեյնջերի:

Ծանոթագրություն

Վերջին տարիներին տնտեսագիտական գրականության մեջ լայնորեն քննարկվում է այն հարցը, թե արդյոք զբոսաշրջությունը նպաստում է երկարաժամկետ տնտեսական աճին, սակայն էմպիրիկ (փորձառական) հետազոտությունների արդյունքները մնում են հակասական: Առաջ է քաշվել Զբոսաշրջության գլխավորությամբ աճի վարկածը (ԶԳԱՎ), որի համաձայն միջազգային զբոսաշրջությունը երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի ռազմավարական գործոն է հանդիսանում: COVID-19 համաճարակը վերահաստատեց երկրների կողմից այս վարկածը էմպիրիկ կերպով փորձարկելու անհրաժեշտությունը, քանի որ շատ երկրներ ճանաչում են զբոսաշրջության կարևոր դերը տնտեսության վերականգնման գործում: Եթե ԶԳԱՎ-ն վավեր է, ապա ավելի շատ ռեսուրսներ պետք է հատկացվեն զբոսաշրջության ոլորտին, քան նախկինում:

Հետազոտությամբ ուսումնասիրվել են զբոսաշրջության զարգացման և տնտեսական աճի միջև եղած պատճառահետևանքային կապերը Հայաստանի տնտեսության համար` օգտագործելով միավոր արմատ թեստավորման, վեկտորական ավտոռեգրեսիայի (VAR) մոդելավորման, կոինտեգրացիոն  վերլուծության և ըստ Գրեյնջերի պատճառահետևանքային կապի թեստավորման էկոնոմետրիկ մեթոդաբանությունը: Կոինտեգրացիոն թեստի արդյունքները ցույց են տալիս, որ իրական ՀՆԱ-ի և զբոսաշրջությունից ստացվող իրական եկամուտների միջև երկարաժամկետ հավասարակշռված կապերը բացակայում են: Մեր ստացած արդյունքները նաև փորձառական կերպով ցույց են տալիս, որ Հայաստանի դեպքում Զբոսաշրջության գլխավորությամբ աճի վարկածը չի հաստատվում: Գրեյնջերի պատճառահետևանքային թեստի արդյունքները ենթադրում են երկկողմանի պատճառահետևանքային կապ զբոսաշրջության զարգացման և տնտեսական աճի միջև: Զբոսաշրջության զարգացում-տնտեսական աճ փոխազդեցությունները գնահատվել են VAR մոդելի միջոցով:

Հեղինակների կենսագրությունները

Ալվարդ Խառատյան , Երևանի պետական համալսարան

ԵՊՀ-ի  Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու

alvardkharatyan@ysu.am

Վարսիկ Տիգրանյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

ՀՊՏՀ-ի Մակրոէկոնոմիկայի ամբիոնի ավագ դասախոս, Հայ-Ռուսական համալսարանի Տնտեսագիտության տեսության  և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու

varsiktigranyan@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2021-12-29

Ինչպես մեջբերել

Խառատյան . . A. ., & Տիգրանյան V. . . (2021). ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԳՈՐԾՈՆ. ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 2(2), 113–131. https://doi.org/10.53614/18294952-2021.2-113

Հրատարակում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ