ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ (ՀՀ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐՈՎ)

Авторы

  • Քրիստինե Թաթոսյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2024.1-123

Հիմնաբառեր․-:

եկամուտների ապակենտրոնացում, կրթության, տնտեսական հարաբերությունների գծով ծախսեր, համայնքային կառավարման արդյունավետություն։

Ծանոթագրություն

Վերջին տարիներին ՀՀ վարչատարածքային բարեփոխումները, թերևս, այն հիմնական ու շոշափելի փոփոխություններն են տեղական ինքնակառավարման համակարգում, որոնց արդյունքում մեծացել են համայնքների կարողությունները (մարդկային, ֆինանսական և այլն) և բարելավվել է համայնքային ռեսուրսների կառավարման արդյունավետության մակարդակը:

Սույն հետազոտության առարկան համայնքներում խոշորացման ազդեցության գնահատումն է համայնքների սեփական և ոչ սեփական եկամուտների հարաբերակցության, համայնքներում ծախսերի առաջնահերթությունների փոփոխության, ինչպես նաև համայնքային կառավարման արդյունավետության վրա:

Հետազոտության օբյեկտը ՀՀ վարչատարածքային բարեփոխումների համեմատաբար վաղ փուլերում խոշորացված 19 համայնքների` 2012-2022 թվականների բյուջեների հաշվետվություններն են:

Հետա­զոտության նպատակն է գնահատել խոշորացման ազդեցությունը ՀՀ վարչատարածքային բարեփոխումների համեմատաբար վաղ փուլերում խոշորացված 19 համայնքներում եկամուտների ապակենտրոնացման մակարդակների փոփոխության վրա: Հետազոտության նպատակն է նաև գնահատել  խոշորացումից առաջ և հետո ժամանակահատվածում եկամուտների ապակենտրոնացման մակարդակի փոփոխության բացասական տարբերության ցուցանիշներ ապահոված համայնքներում մեկ շնչին բաժին ընկնող կրթության և տնտեսական հարաբերության գծով ծախսերի համամասնությունները:

        Հետազոտության հիմնական նորույթն արտացոլվում է այն հիպոթեզի հաստատմամբ, որն ուղղված է հիմնավորելու ՀՀ համայնքների՝ պետական բյուջեից ունեցած մեծ կախվածության պայմաններում տեղական տնտեսական զարգացման ապահովման հնարավորությունը, ինչը հետազոտության շրջանակներում հնարավոր է դարձել իրականացնել ՀՀ համայնքներում մեկ շնչին բաժին ընկնող աշխատավարձերի ֆոնդի, տնտեսական հարաբերությունների և կրթության գծով ծախսերի համադրության արդյունքում:

Հեղինակի կենսագրությունը

Քրիստինե Թաթոսյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի ասիստենտ, ՀՀ պետական վերահսկողական ծառայության գլխավոր վերահսկող

Էլ․ հասցե՝ kristine.tatosyan@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-06-30

Ինչպես մեջբերել

Թաթոսյան Ք. . (2024). ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ (ՀՀ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐՈՎ). Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (1), 123–138. https://doi.org/10.53614/18294952-2024.1-123

Հրատարակում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ