ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ. ՌԻՍԿԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Авторы

  • Գագիկ Վարդանյան Եվրասիա Միջազգային Համալսարան
  • Դավիթ Վարդանյան «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2022.1-52

Հիմնաբառեր․-:

տնտեսական աճ, ներդրումների ֆինանսավորման արտաքին աղբյուրներ, օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ), առաքման համաշխարհային շղթաներ, ՕՈՒՆ-ի վրա համավարակի ազդեցություն:

Ծանոթագրություն

Տնտեսական աճի համար պահանջվում են ներդրումներ, որոնք կա­րող են ֆինան­սա­վոր­վել ինչպես ներ­քին, այն­­պես էլ արտաքին աղբյուրների հաշվին և որոնց հա­մար հիմք են հանդի­սա­նում հա­մա­պա­տասխանաբար՝ ներքին և արտասահ­ման­յան խնայողությունները: Խնա­յո­ղությունների ցածր մակարդակ ունեցող զարգացող երկրները, ներքին ներդրումների ֆի­նան­սավորման համար դիմում են արտաքին աղբյուրներին, որոնք հաճախ կապված են լինում որոշակի ռիսկերի և սահմանափակումների հետ: Աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերջին տարիների զարգացումները, հան­գեցնելով անորոշությունների մեծացմանը, առաջացրել են ներքին ներդրում­ների ֆինան­սա­վորման արտաքին աղբյուրների նոր ռիսկեր և սահմանափակումներ, որոնց ուսում­նասիրոթյունը կարևոր­վում է ազգային տնտեսությունների, այդ թվում ՀՀ տնտե­սության համար առաջացած մար­տահրա­վերներին պատրաստ լինելու և համարժեք արձագանքելու տեսանկյունից:

Հոդվածում փորձ է արվել բացահայտել ՀՀ-ում ներդրումների ֆինանսավորման արտաքին այնպիսի աղբյուրի հետ առնչվող ռիսկերը և սահմանափակումները, ինչպիին են օտարերկրյա ուղղակի ներդրումները: Բացահայտվել է, որ, չնայած, 2021 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների համաշխարհային հոսքերը վերականգնվել են մինչև նախահամավարակային մակարդակում, այնուամենայնիվ, նման զարգացումներ տեղի չեն ունեցել զարգացող երկրների արդ­յունա­բե­րութ­յան նոր նախագծերում, ինչը վերաբերում է նաև Հայաստանին: Եզրակացվել է, որ ներքին ներդրում­ների ֆինան­սա­վորման արտաքին աղբ­յուրների հետ կապ­ված ռիսկերը և սահմա­նա­փակումները կարող են խնդիր­ներ առա­ջացնել ՀՀ հետագա տնտե­սական աճի համար: Որպես դրանց հաղթահարման ուղի է դիտվել, ՀՀ մրցակցային դիրքի բարելավումը, ՕՈՒՆ-ի ներգրավման առումով, առաքման համաշխարհային շղթաների արմատական վերադասավորումների այս ժամանակաշրջանում դրանցում ՀՀ-ի ներգրավվելը՝ տեխնոլոգիայի կլանման երկրի տնտեսության կարողության բարձրացման, տնտեսության նոր հատվածների ձևավորման խթանման ճա­նապարհով:

Հեղինակների կենսագրությունները

Գագիկ Վարդանյան, Եվրասիա Միջազգային Համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր

Էլ. հասցե՝ gagik.v.@yahoo.com

Դավիթ Վարդանյան, «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ

«ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի հաճախորդների սպասարկման թիմի ղեկավար, Հայաստանի եվրոպական համալսարանի Կառավարման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու
Էլ. հասցե՝ vardanyandg@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-29

Ինչպես մեջբերել

Վարդանյան Գ. ., & Վարդանյան Դ. . (2022). ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ. ՌԻՍԿԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 1(1), 52–68. https://doi.org/10.53614/18294952-2022.1-52

Հրատարակում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ