ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Հեղինակներ

  • Անահիտ Մկրտչյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  • Գայանե Թովմասյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոն

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2021.1-59

Բանալի բառեր-:

ներքին զբոսաշրջություն, զբոսաշրջիկ, կանխատեսում, ARIMA, համավարակ, մարքեթինգ։

Ամփոփում

Զբոսաշրջությունը վերջին տարիներին ամբողջ աշխարհում գրանցում էր աճի բարձր միտումներ։ Սակայն 2020թ․ զբոսաշրջության ոլորտի աճը խաթարվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Շատ երկրներ, ինչպես և Հայաստանը, փորձեցին աշխու­ժաց­նել ներքին զբոսաշրջությունը։ Ներքին տեղաշարժման սահմանափակումների և համա­վա­րակի պատճառով 2020թ․ ՀՀ ներքին զբոսաշրջիկների թվաքանակը նվազել է՝ նախորդ տարվա համեմատ մոտ 33%-ով՝ կազմելով 1045756 մարդ։ Հոդվածում իրականացվել է ներքին զբոսաշրջիկների թվաքանակի կանխատեսում ապագա երեք տարիների համար ARIMA մեթոդով։ Ըստ կանխատեսումների՝ 2021թ․ ՀՀ ներքին զբոսաշրջիկների թվա­քա­նակը կկազմի 1287492 մարդ, 2022թ․՝ 1350129 մարդ, 2023թ․՝ 1412764 մարդ։ Բացի այդ, վերլուծ­վել է ներքին զբոսաշրջության զարգացման առկա վիճակը, զարգացման հիմ­նախնդիր­ները, կատարվել են որոշ առաջարկություններ՝ ներքին զբոսաշրջության զարգաց­ման համար՝ կապված մարքեթինգային գործունեության բարելավման, նոր երթուղիների մշակման և այլնի հետ։

Հեղինակների կենսագրությունները

Անահիտ Մկրտչյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

ՀՊՏՀ  Տնտեսամաթեմատիկական մեթոդներ ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու

anahit.mkrtchyan@asue.am

Գայանե Թովմասյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոն

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, ՀՀ ՊԿԱ դասախոս, տնտեսագիտության թեկնածու

tovmasyangayane@yahoo.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2021-09-22

Ինչպես մեջբերել

Մկրտչյան Ա. ., & Թովմասյան Գ. . . (2021). ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 1(1), 59–72. https://doi.org/10.53614/18294952-2021.1-59

Թողարկում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ հոդվածներ

1 2 > >> 

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար: