ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՄ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2023.1-119Հիմնաբառեր․-:
այլընտրանքային զբոսաշրջություն, փորձառական զբոսաշրջություն, ընկղմում միջավայրի մեջ, ոչ ստանդարտ փորձառություն, զբոսաշրջության հայեցակարգային միտումներ:Ծանոթագրություն
Հոդվածում դիտարկվում է փորձառական զբոսաշրջության հայեցակարգը: Զբոսաշրջության զարգացման որոշակի փուլում սկսեցին ի հայտ գալ ավանդականից ակնհայտորեն տարբերվող առաջարկներ՝ այսպես կոչված «հակազբոսաշրջության» ձևաչափեր: Սրանք քիչ հայտնի զբոսաշրջային ուղղություններով, զանգվածային զբոսաշրջության երթուղիներից և տեսարժան վայրերից հեռու իրականացվող
ճանապարհորդություններ են, որոնց արժեքային նորարարությունը ճանապարհորդի կողմից ոչ ստանդարտ փորձառություն ձեռք բերելն է «Փորձառական զբոսաշրջություն» եզրույթն առաջարկել է ֆրանսիացի Ժոել Անրին, 1990 թվականին, ով մշակել է նաև դրա մեթոդներն ու մասսայականացրել դրանք:
Փորձառական զբոսաշրջությունը կարող է վերագրվել «կապույտ օվկիանոսի» ռազմավարությանը, անհայտ շուկայական տարածությունը: Հետևաբար՝ այս հայեցակարգը կարող է նշանակալի հնարավորություններ ստեղծել ոլորտում ՓՄՁ զարգացման համար:
Հոդվածում անդրադարձ է արվել փորձառական զբոսաշրջության տեսակներին, ներկայում ձևավորված բավական լայն շրջանակի հիմնական հասկացություններին:Համակարգված ներկայացվել են փորձառական զբոսաշրջության ավելի քան երեք տասնյակ ձևեր՝ խմբավորված ութ տեսակներում, ներկայացվել են դրանց հիմնական սկզբունքները և շուկայում դիրքավորման խնդիրները: Քննարկվել է փորձառական ճանապարհորդությունների ձևերի ժամանակագրական վերափոխման միտումը, ինչը դրսևորվում է «այլընտրանքային» հասկացությունից՝ «հայեցակարգային» զբոսաշրջության գաղափարին անցումով։