ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2021.2-92Հիմնաբառեր․-:
համախառն ներքին խնայողություններ, մեկ շնչի հաշվով ՀՆԱ, իրա¬կան տոկոսադրույք, ավանդների տոկոսադրույք, գնաճ, ստացված անձնական տրանս¬ֆերտներ, տարիքային կախվածության գործակից, փողի զանգված (M2), օտար¬երկրյա ուղղակի ներդրումներ:Ծանոթագրություն
Հայաստանի Հանրապետությունում, 1990-ականներից մինչև 2003 թվականը, համախառն ներքին խնայողությունների մակարդակը եղել է բացասական, սակայն վերջին երկու տասնամյակների ընթացքում այն դարձել է դրական, ինչը, այդուհանդերձ, չի հանգեցրել խնայողությունների և ներդրումների միջև ռեսուրսային ճեղքվածքի նվազելուն: Սույն հետազոտության մեջ ուսումնասիրվում են համախառն ներքին խնայողությունների մակարդակի վրա ազդող գործոնները՝ օգտագործելով 1993-2020 թվականների երկրորդային տարեկան տվյալները, որոնք ստացվել են Համաշխարհային բանկի տվյալների բազայից: Ուսումնասիրվել է մակրոտնտեսական գործոնների վեց խումբ՝ ֆինանսական համակարգի խորություն, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն, եկամուտների վրա ազդող գործոններ, արտաքին և ժողովրդագրական գործոններ: Օգտագործվել է ARDL մոդելը՝ ազգային խնայողությունների երկարաժամկետ և կարճաժամկետ որոշիչ գործոնները գնահատելու համար: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, օտարերկրյա ուղղակի ներդրումները, գնաճը, ստացված անձնական տրանսֆերտները և իրական տոկոսադրույքները դրական են ազդում համախառն ներքին խնայողությունների վրա, մինչդեռ լայն փողերը (M2), տարիքից կախված գործակիցը, մասնավոր հատվածի ներքին վարկավորոմը և ավանդների տոկոսադրույքը՝ բացասաբար՝ ազդելով երկրի ազգային խնայողությունների վրա։ Արդյունքների հիման վրա առաջարկվում է, որպեսզի Կառավարությունը և Կենտրոնական բանկը քաղաքականության ռազմավարությունները հարմարեցնեն նոր իրողություններին՝ կապված ՕՈՒՆ-երի համաշխարհային հոսքերի խիստ անկման հետևանքով զարգացող երկրներում տևական ժամանակ նոր արդյունաբերական և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման անորոշությունների հետ, ինչն էլ ներքին ներդրումների ֆինանսավորման համար գերակա է դարձնում ներքին խնայողությունները: