ԳՐԱԲԱՐՅԱՆ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ՏԵՐՄԻՆԱԿԵՐՏՄԱՆ ՄԵՋ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2022.1-104Հիմնաբառեր․-:
գրաբար, ժամանակակից հայերեն, փոխառություն, արտաքին, ներքին, եզրույթ, բառային կազմ, բառարան, տերմինակերտում, մասնագիտական:Ծանոթագրություն
Բոլոր լեզուներն իրենց զարգացման ընթացքում կրում են զանազան փոփոխություններ թե´ արտաքին և թե´ ներքին ազդակներից: Այլ լեզուներից փոխառվող բառերը, որոնք լեզու են մուտք գործում հիմնականում գրական-գեղարվեստական ստեղծագործությունների, թարգմանությունների և այլնի միջոցով, կոչվում են արտաքին փոխառություններ, իսկ միևնույն լեզվի ավելի վաղ շրջաններից փոխառված բառերը համարվում են ներքին փոխառություններ:
Արդի հայերենի տերմինակերտման մեջ մեծ դեր ունի գրաբարը, որից ժամանակակից հայերենին անցած բազում բառեր գրաբարում հաճախ եզրույթային արժեք չեն ունեցել, սակայն արդի հայերենում արդեն հանդես են գալիս կամ միայն որպես եզրույթ, կամ նաև որպես եզրույթ` մեկ այլ իմաստով: Դրանք կարող են լինել մասնագիտական եզրույթներ՝ լրագրողական, իրավաբանական, արվեստին, արհեստին առնչվող, տեխնիկական եզրույթներ, ֆիզիկային առնչվող եզրույթներ, ֆինանսական եզրույթներ, լեզվաբանական, բժշկագիտական, բուսաբանական, կենդանաբանական և այլն: Սույն հոդվածում մենք ընդգրկել ենք նմանատիպ մի շարք բառեր՝ բացատրելով դրանց իմաստները գրաբարում և աշխարհաբարում: Հոդվածն արդիական է նախևառաջ նրանով, որ բառապաշարի քննությանն առնչվող ուսումնասիրությունները միշտ են լեզվաբանների ուշադրության կենտրոնում, և երկրորդ՝ այն պատճառով, որ այն նվիրված է ժամանակակից հայերենի բառապաշարի զարգացմանը, իսկ վերջինիս հարստացմանն ու կատարելագործմանը նվիրված ուսումնասիրությունները առանձնակի կարևորություն են ներկայացնում: