«ՀԱՆՑԱՆՔ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Авторы

  • Դավիթ Թովմասյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2026.1-8

Հիմնաբառեր․-:

իրավաբանական անձ, քրեական պատասխանատվություն, հանցանք, վերագրվող արարք, նորմատիվ վերագրում, իրավական որոշակիություն, օրինականության սկզբունք։

Ծանոթագրություն

Հոդվածը նվիրված է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության պայմաններում «հանցանք» հասկացության կիրառելիության դոգմատիկ հիմնավորմանը։ ՀՀ քրեական օրենսգրքի համակարգային վերլուծության հիման վրա ցույց է տրվում, որ իրավաբանական անձի քրեական պատասխանատվության նյութական հիմքը չի կարող մեխանիկորեն նույնացվել ֆիզիկական անձի կողմից կատարվող հանցանքի հետ, քանի որ այն հիմնվում է ոչ թե անձնական-փաստական կատարման, այլ օրենքով նախատեսված հատուկ նորմատիվ վերագրման տրամաբանությամբ։ Հիմնավորվում է, որ իրավաբանական անձի նկատմամբ առավել ճշգրիտ է կիրառել «իրավաբանական անձին վերագրվող՝ քրեական օրենսգրքով արգելված արարք» ձևակերպումը, որը թույլ է տալիս տարբերակել ֆիզիկական անձի նախադրյալ հանցավոր արարքը և իրավաբանական անձի պատասխանատվության նյութական հիմքը։ Առաջարկվող մոտեցումը միտված է քրեական օրենսգրքի ներքին հասկացութային հետևողականության, իրավական որոշակիության, օրինականության սկզբունքների և մեղադրանքի ձևակերպման գործնական հստակության ապահովմանը՝ առանց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի քրեաիրավական բնույթը նսեմացնելու։

Հեղինակի կենսագրությունը

Դավիթ Թովմասյան, Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ 

Էլ. փոստ՝ Tovmasyan.law@gmail.com, ORCID ID: 0009-0006-6959-6529

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-06-30

Ինչպես մեջբերել

Թովմասյան Դ. . (2026). «ՀԱՆՑԱՆՔ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (1), 8–19. https://doi.org/10.53614/18294952-2026.1-8

Հրատարակում

Բաժին

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ