«COVID-19»-Ի ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎՐԱ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2020.1-153Հիմնաբառեր․-:
զբոսաշրջություն, մարքեթինգ, հյուրանոց, վճարային հաշվեկշիռ, COVID-19, կանխատեսում։Ծանոթագրություն
Զբոսաշրջիկների թվաքանակը Հայաստանում վերջին տարիներին դրսևորել է աճի միտումներ: Հոդվածում ներկայացվել է զբոսաշրջության ոլորտի հիմնական վիճակագրական տվյալները՝ ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը և վճարային հաշվեկշռի ցուցանիշներն ըստ եռամսյակների, ներքին զբոսաշրջիկների թվաքանակը, իրականացված մարքեթինգային հիմնական քայլերը Հայաստանում: Կատարված վերլուծությունները վկայում են, որ զբոսաշրջությունը Հայաստանում ապագա տարիներին կունենար աճի միտումներ, եթե չլիներ COVID-19-ի տարածումը, ինչը կրում է համաշխարհային բնույթ, և Հայաստանը չի կարող զերծ մնալ այդ ամենից: Հոդվածում ներկայացվել է COVID-19-ի հնարավոր բացասական ազդեցությունն ինչպես ՀՀ, այնպես էլ այլ երկրների զբոսաշրջության ոլորտի վրա, քննարկվել են մի շարք երկրների և Հայաստանի ձեռնարկած միջոցառումները համավարակի հնարավոր բացասական հետևանքների մեղմման նպատակով, կատարվել են նաև որոշակի նախնական կանխատեսումներ: