ԿԱՅՈՒՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2019.2-124Բանալի բառեր-:
կայուն զբոսաշրջություն, կայուն զարգացում, շրջակա միջավայր, զբոսաշրջիկ, SWOT վերլուծություն, մրցունակություն, մոդել:Ամփոփում
Զբոսաշրջության կայուն զարգացման անհրաժեշտությունը խիստ առաջնահերթ խնդիր է ամբողջ աշխարհում։ Զբոսաշրջության զարգացմանը զուգընթաց՝ մեծանում են նաև դրա բացասական հետևանքները բնության, տնտեսության, սոցիալ-մշակութային պայմանների վրա։ Հոդվածի նպատակն է՝ վերլուծել համաշխարհային և ՀՀ զբոսաշրջության զարգացման միտումերը, զբոսաշրջության դրական և բացասական հետևանքները, գնահատել ՀՀ-ում կայուն զբոսաշրջության զարգացման հնարավորությունները։ Հոդվածում իրականացվել է ՀՀ-ում կայուն զբոսաշրջության զարգացման ՍՎՈՏ վերլուծություն, որի արդյունքում առաջ են քաշվել մի շարք առաջարկներ, ինչպես նաև մշակվել է կայուն զբոսաշրջության ինտեգրված մոդել, որը միավորում է կայուն զբոսաշրջության նպատակները, վերջնարդյունքները, հիմնական շահառուները և անհրաժեշտ գործողությունները։

