ԱՆԳԼԵՐԵՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՄԵԴԻԱԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՐԳՈՐԾՄԱՆ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2021.2-163Հիմնաբառեր․-:
գովազդային մեդիադիսկուրս, խոսքային ներգործում, լեզվաոճական հնարներ, փորձառական ուսումնասիրություն, իմաստային տարբերակիչ:Ծանոթագրություն
Անգլերեն գովազդային մեդիադիսկուրսում ներգործման գործառույթն իրականացվում է տարբեր միջոցներով, որոնց շարքում առաջնային տեղ են գրավում լեզվական միջոցները: Եվ սա պատահական չէ, քանի որ հենց գովազդն է մեծապես ներգործում սպառողական որոշումների կայացման վրա: Հոդվածի նպատակը գովազդային տեքստերում կիրառվող տարատեսակ լեզվական միջոցների արդյունավետության քննությունն է՝ իմաստային տարբերակիչի մեթոդի կիրառմամբ։ Վերջին տասնամյակներում իրականացվող գովազդային գործունեությունը զգալիորեն տարբերվում է` տեղեկատվական, սոցիալ-քաղաքական և շուկայական տեխնոլոգիաների, կապի նոր ձևերի և միջոցների գոյացման տեսանկյունից: Այս ամենը հանգեցնում է նոր հոգելեզվաբանական դրսևորումների, և, համապատասխանաբար, առաջանում է ուսումնասիրության կատարելագործված մեթոդների ընտրության անհրաժեշտություն։ Գովազդի` որպես հանրամշակութային երևույթի դերն ու կարևորությունը և դրանում արտացոլվող սեռատարիքային գործոնից և լեզվի տիրապետման աստիճանից բխող կարծրատիպային ընկալման որակական հատկանիշները հատկապես տեսանելի են դառնում փորձառական ուսումնասիրություններում։ Սույն հետազոտության արդյունքում պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ, ավելի ներգործուն են շարահյուսական և այլաբերական հնարները, մինչդեռ գովազդներում գործածվող գրաֆիկական հնարները ունեն ներգործման ամենացածր աստիճանը: