ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2021.1-73Հիմնաբառեր․-:
արժեշղթա, արտադրություն, վերամշակում, իրացում, սերմնաբուծություն, հողերի խոշորացում, ապրանքայնություն, պետական աջակցությունԾանոթագրություն
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում առավել է կարևորվում հացահատիկի արտադրության տևական և կայուն ապահովումը: Հոդվածի նպատակն է վեր հանել հացահատիկի արտադրությունից մինչև վերջնական սպառում շղթայի խնդիրներն ու առաջարկել վերջիններիս լուծման ուղիներ։
Կիրառելով տնտեսագիտական ուսումնասիրության, ինչպես նաև հանդիպում-քննարկում-հարցումներ մեթոդները՝ կատարվել է հացահատիկի արտադրությունից մինչև իրացում ծագող փոխհարաբերությունների, ցորենի արժեշղթայի ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների ( ՈւԹՀՍ) վերլուծություն։ Արդյունքում առաջարկվել են հանրապետությունում հացահատիկի արտադրության և իրացման հիմնախնդիրների կարգավորման համալիր միջոցառումներ։