ՀՀ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՕՊՏԻՄԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐԻՆԱԿՈՎ)

Авторы

  • Համազասպ Գալստյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերդ գիտահետազոտական կենտրոն
  • Քրիստինե Թաթոսյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  • Գագիկ Բադադյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2023.2-93

Հիմնաբառեր․-:

խոշորացված համայնքներ, եկամուտների ապակենտրոնացում, համայնքային ծախսերի օպտիմալ կառավարում, աշխատակազմ, վարչական ծախս:

Ծանոթագրություն

ՀՀ խոշորացված համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը բարձրացնելու և համայնքային խնդիրների լուծման կարևոր լծակը բյուջետային եկա­մուտների և ծախսերի արդյունավետ գործող համակարգն է։ Հոդվածում վերլուծվում են համայնքային բյուջեի եկամտային և ծախսային կառուցվածքները և ներկայացվում են գործնական առաջարկություններ՝ խոշորացված համայնքների բյուջեների ծախսերի օպտիմալացման համար:

Հետազոտության առարկան ՀՀ վարչատարածքային բարեփոխումների ազդե­ցու­թ­յան գնահատումն է համայնքի եկամուտների ապակենտրոնացման և ծախսերի օպ­տիմալ կառավարման տեսանկյունից: Հետազոտության օբյեկտը ՀՀ Կոտայքի մար­զի Չարենցավան խոշորացված համայնքի եկամուտները և ծախսերն են: Հետա­զոտության նպատակն է գնահատել խոշորացման ազդեցությունը Չարենցավան համայնքի եկամուտների ապակենտրոնացման և ծախսերի օպտիմալ կառավարման մակարդակի վրա` ընդհանուր եկամուտներում սեփական եկամուտների մասնաբաժնի փոփոխության և համայնքապետարանի աշխատակազմի վրա կատարվող ծախսերի փոփոխությունների (խոշորացումից առաջ և հետո) հաշվարկի իրականացման միջոցով:

Հետազոտության հիմնական խնդիրներն են վերլուծել Չարենցավան համայնքի 2012-2022 թթ. եկամուտների ապակենտրոնացման հիմնական ցուցանիշները, դրանց բացարձակ, հարաբերական արժեքները և տալ ամփոփ գնահատական, ինչպես նաև ուսումնասիրել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի վարձատրության ֆոնդերի և հաստիքների փոփոխությունը համայնքի խոշորացման պայմաններում: Հետազոտության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում գրեթե չեն իրականացվել որևէ համայնքի եկամուտների և ծախսերի ուսումնասիրություններ` ինչպես 2015 թվականից մեկնարկած վարչատարածքային բարեփոխումներից առաջ, այնպես էլ՝ դրանից հետո: Սույն հետազոտությամբ փորձ է արվել պարզելու իրավիճակը և նախանշելու Չարենցավան համայնքի եկամուտների ապակենտրոնացման և ծախսերի կառավարման օպտիմալացման հնարավոր ուղիները:

Հեղինակների կենսագրությունները

Համազասպ Գալստյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերդ գիտահետազոտական կենտրոն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերդ գիտահետազոտական կենտրոնի հետազոտող, տնտեսագիտության թեկնածու

Էլ հասցե՝ hamazasp.s.galstyan@gmail.com

Քրիստինե Թաթոսյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի ասիստենտ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ավագ վերահսկող

Էլ հասցե՝ kristine.tatosyan@gmail.com  

Գագիկ Բադադյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի ասիստենտ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փորձագետ

Էլ հասցե՝ gagikbadadyan@gmail.com  

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-01-29

Ինչպես մեջբերել

Գալստյան Հ. ., Թաթոսյան Ք. ., & Բադադյան Գ. . (2024). ՀՀ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՕՊՏԻՄԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐԻՆԱԿՈՎ). Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (2), 93–105. https://doi.org/10.53614/18294952-2023.2-93

Հրատարակում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հեղինակի առավել դիտված հոդվածներ