ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ (ՀՀ ԱԻՆ ՕՐԻՆԱԿՈՎ)

Авторы

  • Լիլյա Ավետիսյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  • Շուշանիկ Գալոյան ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2020.1-126

Հիմնաբառեր․-:

կոնֆլիկտների կառավարում, կոնֆլիկտային իրավիճակ, կոնֆլիկտող կողմեր, արբիտր, պետական ծառայության համակարգ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:

Ծանոթագրություն

Պետական ծառայության համակարգում կոնֆլիկտների կարգավորման հիմնախնդիրների բացահայտման և կոնֆլիկտների կառավարման կատարելագործման նպատակով սույն հոդվածում ներկայացված են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կոնֆլիկտների կառավարման առանձնահատկությունների ուսումնասիրությանն ուղղված հետազոտության արդյունքները: Նշված նպատակին հասնելու համար հետազոտողները դրել են հետևյալ խնդիրները. վերլուծել կոնֆլիկտների կառավարման միջազգային փորձը պետական ծառայության համակարգում, ուսումնասիրել ՀՀ ԱԻՆ-ում կոնֆլիկտների կառավարման գործընթացը և բացահայտել առկա հիմնախնդիրներն ու առաջարկել դրանց լուծման ուղիները:   

Հետազոտության օբյեկտը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում պետական ծառայությունն է, իսկ առարկան՝ ՀՀ պետական ծառայության համակարգում կոնֆլիկտների կառավարման առանձնահատկություններն ու հիմնախնդիրները և դրանց հաղթահարմանն ուղղված միջազգային առաջավոր փորձի ներդրման հնարավորությունները:

Հետազոտության արդյունքներն ունեն գործնական նշանակություն և կարող են օգտագործվել ՀՀ պետական ծառայության համակարգում, մասնավորապես՝ ՀՀ ԱԻՆ-ում կոնֆլիկտների կառավարման գործընթացում` նպաստել նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Հեղինակների կենսագրությունները

Լիլյա Ավետիսյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մարքեթինգի և Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնների դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

likaavetisyan@yahoo.com

Շուշանիկ Գալոյան, ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվական անվտանգության ապահովման վարչության տեխնիկական ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ, կառավարման մագիստրոս Նախագծերի կառավարում մասնագիտությամբ

shushanikgaloyan@yahoo.com 

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2020-06-26

Ինչպես մեջբերել

Ավետիսյան . Լ. ., & Գալոյան Շ. (2020). ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ (ՀՀ ԱԻՆ ՕՐԻՆԱԿՈՎ) . Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 1(1), 126–138. https://doi.org/10.53614/18294952-2020.1-126

Հրատարակում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ