ՀՀ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Авторы

  • Վարդուշ Գյոզալյան Երևանի պետական համալսարան
  • Անահիտ Գասպարյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2026.1-84

Հիմնաբառեր․-:

համայնքային համախառն բյուջե, ֆինանսական ինքնավարություն, ֆիսկալ ապակենտրոնացում, պետական դրամաշնորհներ, համայնքային եկամուտներ, բյուջետային ծախսեր, ֆինանսական կառավարում։

Ծանոթագրություն

Հոդվածում իրականացվել է Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետավորման համակարգի վերլուծություն՝ հիմնված 2020–2025 թթ․ համայնքային համախառն բյուջեի՝ Ֆինանսների նախարարության պաշտոնական տվյալների վրա։ Ուսումնասիրվել են բյուջեների եկամուտների և ծախսերի դինամիկան, կառուցվածքը, ինչպես նաև պլանավորման և կատարման առանձնահատկությունները:

Վերլուծությունը ցույց է տվել, որ համայնքային բյուջեների եկամտային կառուցվածքում գերակշռում են պետական փոխանցումները, ինչը պայմանավորում է ֆինանսական կախվածություն կենտրոնական իշխանություններից, մինչդեռ սեփական եկամուտների աճը դեռևս չի ապահովում բավարար ինքնավարություն։ Միաժամանակ, ծախսերում գերակշռում են վարչական ուղղությունները, իսկ կապիտալ ներդրումների մասնաբաժինը մնում է սահմանափակ։

Բացի այդ, պլանավորման և փաստացի կատարման միջև շեղումները վկայում են ֆինանսական կառավարման արդյունավետության բարելավման անհրաժեշտության մասին։ Ընդհանուր առմամբ, բացահայտվել են համակարգի հիմնական կառուցվածքային և ինստիտուցիոնալ հիմնախնդիրները՝ ընդգծելով ֆինանսական ինքնավարության բարձրացման և բյուջետային կառավարման արդյունավետության ամրապնդման անհրաժեշտությունը։

Հեղինակների կենսագրությունները

Վարդուշ Գյոզալյան, Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանի Կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու

Էլ. փոստ՝ vardushgyozalyan@ysu.am

Անահիտ Գասպարյան, Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության  և կառավարման ֆակուլտետի մագիստրանտ

Էլ. փոստ՝ anahit.gasparyan4@edu.ysu.am  

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-06-30

Ինչպես մեջբերել

Գյոզալյան Վ. ., & Գասպարյան Ա. . (2026). ՀՀ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (1), 84–97. https://doi.org/10.53614/18294952-2026.1-84

Հրատարակում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ