ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՐԱԿԸ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԽՐՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2024.1-78Հիմնաբառեր․-:
պետության կայացածություն, ապաֆունկցիոնալ պետություն, պետական կառավարում, փխրուն պետություն, կառավարման որակ, պետության փխրունության համաթիվ, ռեգրեսիոն վերլուծություն:Ծանոթագրություն
Վերջին տասնամյակում պետության կայացվածության մասին ուսումնասիրությունները բավականին արդիական են դարձել։ Հետազոտողներին և քաղաքականություն մշակողներին հետաքրքրում է պետության կայացվածության հիմքում ընկած գործոնները և փխրուն պետության հաղթահարման հիմնական ուղենիշերը։ Մասնագետները Պետության փխրունության համաթիվը օգտագործում են աշխարհի տարբեր երկրների կայունության մակարդակը որոշելու համար։ Հոդվածում ուսումնասիրվել է փխրուն պետության տեսական հիմնահարցերը, ներկայացվել են Պետության փխրունության համաթիվն իր 12 ենթացուցիչներով և պետության կառավարման որակը բնութագրող վեց հիմնական ցուցիչները։ Էկոնոմետրիկ գործիքների կիրառմամբ գնահատվել է Պետության փխրունության համաթվի վրա Պետական կառավարման որակի ցուցիչների ազդեցությունը։ Բացահայտվել է, որ Պետության փխրունության համաթվի վրա նշանակալի ազդեցություն ունեն պետական կառավարման որակի վեց ցուցանիշներից չորսը։ Մոդելից պարզ է դարձել, որ այդ չորս ցուցիչները 88 տոկոսով բացատրում են Պետության փխրունության համաթվի տատանողականության մակարդակը։ Ընդ որում, կառավարման արդյունավետության և քաղաքական կայունության ցուցիչների ազդեցությունը ամենամեծն է, ուստի քաղաքականություն մշակելիս հատկապես պետք է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կհանգեցնեն այդ ցուցիչների գնահատականի բարձրացման։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.