ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՔՈՄՓԼԱՅԵՆՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2020.2-32Հիմնաբառեր․-:
տեխնոլոգիա, բլոքչեյն, քոմփլայենս, կոռպոռատիվ քոմփլայենս, կոռպոռացիա, ներքին հսկողություն, վերահսկողությունԾանոթագրություն
Հոդվածը նվիրված է կորպոռատիվ քոմփլայենսի համակարգում «բլոքչեյն» ժամանակակից տեխնոլոգիայի կիրառման որոշ ասպեկտներին Ռուսաստանում և արտասահմանյան երկրներում։ Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ կորպորատիվ քոմփլայենսը գործունեության ոչ բոլոր ոլորտներն է ներառում և ոչ բոլոր կորպորացիաներում է կիրառվում, ինչը բազմաթից վեճերի առիթ է հանդիսանում։ Գիտության և տեխնիկայի զարգացման ժամանակակից միտումները հրամայում են նոր թվային տեխնոլոգիաների կիրառման պրակտիկան կորպորացիաների գործունեության մեջ, որտեղ ամենից հաճախ են գործարկվում օտարածին հասկացություններ։ Հաշվի առնելով այն փաստը, որ որոշ հասկացությունների ռուսերեն թարգմանությունը կարող է խառնաշփոթ մտցնել հատկապես դրանց բովանդակության իրավական հասկացությունների մեջ, անհրաժեշտ է որոշ պարզություն մտցնել «կոռպոռատիվ քոմփլայենս» և «բլոքչեյն տեխնոլոգիա» հասկացությունների հարաբերակցության ու հնարավոր համադրության հարցում։ Այդ հասկացությունների իրական բովանդակության վերհանումը կնպաստի դրանց ճիշտ մեկնաբանմանը և կհանգեցնի կորպորացիաներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը կամ լրիվ վերացմանը։ Հոդվածում ընդգծվում է կորպորատիվ քոմփլայենսի կատարելագործման անհրաժեշտությունը և կորպորացիաներում «բլոկչեյն» տեխնոլոգիայի կիրառմամբ կորպորատիվ կառավարման արդյունավետ կազմակերպմանը։