ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Авторы

  • Նունե Ջոմարդյան Եվրասիա Միջազգային Համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2022.1-19

Հիմնաբառեր․-:

վերահսկողություն, սոցիալական իրավունքներ, ուժեղ, թույլ, ողջամտության չափանիշ, երկխոսության տեսություն ։

Ծանոթագրություն

Հիմնվելով համեմատական սահմանադրական իրավունքի գիտության մեջ առկա տեսությունների, ինչպես նաև միջազգային և ներպետական մակարդակներում ձևավորված դատական պրակտիկայի վրա`   սույն հոդվածուն քննարկվում է սոցիալական իրավունքների սահմանադրականացման հիմնախնդիրը։ Չնայած առկա իրարամերժ մոտեցումներին ու տարաձայնություններին՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալական իրավունքների պաշտպանության վերաբերյալ առկա են սահմանադրական կարգավորման մի շարք ընդունելի կառուցակարգեր: Վերլուծելով դատական սահմանադրական վերահսկողության ուժեղ և թույլ ձևերը՝ հեղինակը ընդգծում է թույլ կամ երկխոսության դատական վերահսկողության կարևորությունը սոցիալական իրավունքների պաշտպանության գործում։ Հոդվածում ներկայացվում են իրավական պաշտպանության թույլ միջոցների առավել քննարկվող չորս տիպարների առավելություններն ու թերությունները։ Ուսումնասիրությունների հիման վրա հեղինակն առաջարկում է ՀՀ Սահմանադրության 3-րդ գլխում զետեղված  սոցիալական իրավունքները, որոնք ամրագրված են որպես օրենսդրական երաշխիքներ և քաղաքական նպատակներ,  ապահովել պաշտպանության հատուկ ռեժիմով՝ հիմնվելով դատական սահմանադրական թույլ վերահսկողության վրա։ Հեղինակը գտնում է, որ, որպես թույլ վերահսկողության տարբերակներ, կարող են դիտարկվել «ողջամտության չափանիշ»-ի կամ խառը (թույլ և ուժեղ, հիբրիդ)   սահմանադրական վերահսկողության տիպարները՝ կախված  պետության առջև ծառացած քաղաքական խնդիրներից։

Հեղինակի կենսագրությունը

Նունե Ջոմարդյան, Եվրասիա Միջազգային Համալսարան

ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ

Էլ. հասցե՝ nune.jomardyan@eiu.am

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-06-27

Ինչպես մեջբերել

Ջոմարդյան Ն. (2022). ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 1(1), 19–41. https://doi.org/10.53614/18294952-2022.1-19

Հրատարակում

Բաժին

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հեղինակի առավել դիտված հոդվածներ

1 2 > >>