ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

Авторы

  • Արմեն Բոշնաղյան Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2021.2-50

Հիմնաբառեր․-:

փողերի լվացում, հանցավորության կանխարգելման մասնագիտացված պետական սուբյեկտներ, լիազոր մարմին, ֆինանսական և այլ տեղեկատվության անվտանգություն:

Ծանոթագրություն

Հոդվածում քննարկվում են հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման (փողերի լվացման) կանխարգելման մասնագիտացված պետական սուբյեկտների  գործող համակարգը Հայաստանի Հանրապետությունում, այդ սուբյեկտների կառուցվածքը, գործառույթները և լիազորությունները: Նախկինում մեր երկրում այդ թեմայով ուսումնասիրություններ չեն հրապարակվել: Կարծում ենք, որ ՀՀ-ում փողերի լվացմանը հակազդեցություն ապահովող մասնագիտացված պետական սուբյեկտներ են հանդիսանում. կենտրոնական բանկը, հաշվետվություն ներկայացնող անձինք, ներքին դիտարկման մարմինները, փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը, ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, հատուկ քննչական ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեն, քննչական կոմիտեն, պետական եկամուտների կոմիտեն և դատախազությունը: Հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացմանը հակազդելուն նվիրված միջազգային չափորոշիչներին և ՀՀ օրենսդրությանը համապատասխանելու տեսանկյունից ուսումնասիրվել են նաև ֆինանսական հետախուզության ստորաբաժանման՝ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կանոնադրության դրույթները, որոնք վերաբերում են քրեական դատավարությունում կենտրոնի աշխատողների հարցաքննության արգելքին:

Հեղինակի կենսագրությունը

Արմեն Բոշնաղյան, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի հայցորդ

aboshnaghyan@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2021-12-29

Ինչպես մեջբերել

Բոշնաղյան А. . (2021). ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 2(2), 50–66. https://doi.org/10.53614/18294952-2021.2-50

Հրատարակում

Բաժին

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ