ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏՔՈՎԻԴՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Авторы

  • Նարեկ Մելքումյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2023.1-89

Հիմնաբառեր․-:

թվային տնտեսություն, թվայնացման ալիքներ, համաշխարհային տնտեսություն, թվային փոխակերպում, արդիականացում, տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Ծանոթագրություն

COVID-19 համավարակը, ի թիվս մյուս բնագավառների, պայմանավորեց հատկապես թվայնացման ոլորտում հետազոտությունների արդիականությունը, թվային փոխակերպման գործընթացների արագացման անհրաժեշտությունը: Ակնհայտ դարձավ, որ համավարակի ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը նշանակալի մեղմեց առաջացած տնտեսական և սոցիալական հիմնախնդիրները: Ժամանակակից համաշխարհային տնտեսության ամենաակնհայտ միտումներից մեկը թվային փոխակերպումն ու դրա սրընթաց ներթափանցումն է մարդկային գործունեության բոլոր ոլորտներ: Տնտեսության թվայնացումը կառուցվածքային տեղաշարժեր է ի հայտ բերում համաշխարհային տնտեսության համայնապատկերում՝ վերաձևակերպելով տնտեսական պարադիգմներն ու համընդհանուր կանխադրույթները։ Թվային փոխակերպման մասշտաբներն ու ընդգրկումը, մի կողմից, ապագան ավելի մոտ է դարձրել, մյուս կողմից՝ հանգեցրել է անորոշությունների մեծացմանը:

Այս համատեքստում, սույն հոդվածի հիմնական նպատակն է քննարկել համաշխարհային տնտեսությունում թվայնացման երեք ալիքների ներդրման առանձնահատկություններն և դրսևորման ձևերը, ինչպես նաև թվային փոխակերպման մարտահրավերները հետքովիդյան ժամանակահատվածում: Եզրակացվել է, որ քովիդյան համավարակի ժամանակահատվածում և դրանից հետո ի հայտ եկած մարտահրավերներին դիմակայելու համար առանցքային նշանակություն է ստանում թիրախավորված թվայնացման քաղաքականության մշակումն ու իրականացումը:

Հեղինակի կենսագրությունը

Նարեկ Մելքումյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ամբիոնի հայցորդ

Էլ. հասցե՝ narekmelkumyan@yahoo.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-06-29

Ինչպես մեջբերել

Մելքումյան Ն. . (2023). ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏՔՈՎԻԴՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 1(1), 89–103. https://doi.org/10.53614/18294952-2023.1-89

Հրատարակում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ