ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ (ՀՀ ԱԻՆ ՕՐԻՆԱԿՈՎ)
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2020.1-126Հիմնաբառեր․-:
կոնֆլիկտների կառավարում, կոնֆլիկտային իրավիճակ, կոնֆլիկտող կողմեր, արբիտր, պետական ծառայության համակարգ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:Ծանոթագրություն
Պետական ծառայության համակարգում կոնֆլիկտների կարգավորման հիմնախնդիրների բացահայտման և կոնֆլիկտների կառավարման կատարելագործման նպատակով սույն հոդվածում ներկայացված են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կոնֆլիկտների կառավարման առանձնահատկությունների ուսումնասիրությանն ուղղված հետազոտության արդյունքները: Նշված նպատակին հասնելու համար հետազոտողները դրել են հետևյալ խնդիրները. վերլուծել կոնֆլիկտների կառավարման միջազգային փորձը պետական ծառայության համակարգում, ուսումնասիրել ՀՀ ԱԻՆ-ում կոնֆլիկտների կառավարման գործընթացը և բացահայտել առկա հիմնախնդիրներն ու առաջարկել դրանց լուծման ուղիները:
Հետազոտության օբյեկտը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում պետական ծառայությունն է, իսկ առարկան՝ ՀՀ պետական ծառայության համակարգում կոնֆլիկտների կառավարման առանձնահատկություններն ու հիմնախնդիրները և դրանց հաղթահարմանն ուղղված միջազգային առաջավոր փորձի ներդրման հնարավորությունները:
Հետազոտության արդյունքներն ունեն գործնական նշանակություն և կարող են օգտագործվել ՀՀ պետական ծառայության համակարգում, մասնավորապես՝ ՀՀ ԱԻՆ-ում կոնֆլիկտների կառավարման գործընթացում` նպաստել նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանը: