ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶՈՒՏ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ/ԶՈՒՏ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Авторы

  • Արման Մարտիրոսյան Երևանի պետական համալսարան
  • Արսեն Օհանջանով Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2022.2-55

Հիմնաբառեր․-:

Ազգային հաշիվների համակարգ, ֆինանսական հաշիվ, զուտ փո¬խառություն, համախառն արտաքին պարտք, ֆինանսական գործիքներ, ռեգրեսիա, կոռելյացիա։

Ծանոթագրություն

Ֆինանսական հատվածի հաշիվները դարձել են Ազգային հաշիվների համակարգի առանցքային մասը, ինչով հասանելի է դարձել ֆինանսական հոսքերին և դիրքերին առնչվող տեղեկատվությունը, այդպիսով հնարավորություն է ստեղծվել ֆինանսական կայունության համապարփակ վերլուծության, մասնավորապես, զուտ վարկավորման/զուտ փոխառության ձևավորման ևօգտագործման մանրազնին հետազոտության համար: 

Հոդվածում ուսումնասիրվում են ազգային հաշիվների համակարգում արտացոլվող կապիտալի հետ գործառնությունները և ֆինանսական հաշիվները, մասնավորապես, զուտ վարկավորումը/զուտ փախառությունը:

Կոռելյացիոն-ռեգրեսիոն վերլուծությամբ ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետությունում զուտ վարկավորման/զուտ փոխառության և համախառն արտաքին պարտքի դիրքային գործոնների փոխկապվածությունը՝ 1999-2019 թթ. ժամանակահատվածում: Բազմակի ռեգրեսիայի մոդելի գնահատված արդյունքները ցույց են տվել, որ զուտ վարկավորում/
զուտ փոխառություն արդյունքի վրա ավելի մեծ ազդեցություն ունի «ուղղակի ներդրումներ՝ միջֆիրմային վարկեր» գործոնը.
1%-ով դրա ավելացումը հանգեցնում է «զուտ վարկավորում/ զուտ փոխառություն» արդյունքային գործոնի 1.2%-ով նվազմանը:
Բացահայտվել է, որ հետազոտվող իրավիճակում «զուտ վարկավորում/զուտ փոխառություն» կախյալ փոփոխականի ընդհանուր
փոփոխականության 66.5%-ը բացատրվում է մոդելում ընդգրկված փոփոխականներով։

Հեղինակների կենսագրությունները

Արման Մարտիրոսյան, Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների
ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր
Էլ. հասցե՝ martirosyan.arman@ysu.am

Արսեն Օհանջանով , Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի հայցորդ

Էլ. հասցե՝ ohanjanovarsen@yandex.ru

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-30

Ինչպես մեջբերել

Մարտիրոսյան Ա. ., & Օհանջանով Ա. . (2022). ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶՈՒՏ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ/ԶՈՒՏ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 2(2), 55–67. https://doi.org/10.53614/18294952-2022.2-55

Հրատարակում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ