ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՆԱՏՕ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2023.2-48Հիմնաբառեր․-:
Ռուսաստան-Վրաստան հարաբերություններ, ՆԱՏՕ-Վրաստան համագործակցություն, արտաքին քաղաքականություն, ներքաղաքական ճգնաժամ, տարածաշրջանային անվտանգություն, ռուս-ուկրաինական պատերազմ:Ծանոթագրություն
Սույն հոդվածում քննարկվում են Վրաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները, մասնավորապես՝ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների զարգացման խնդիրները և ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության հեռանկարները: Վերջին տարիների աշխարհաքաղաքական փոփոխությունները սպառնալիքներ են ստեղծում Վրաստանի անվտանգության համար, որոնք Վրաստանը փորձում է հաղթահարել արտաքին քաղաքականության հավասարակշռման միջոցով: Հետազոտության նպատակը՝ ՆԱՏՕ-Ռուսաստան աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում Վրաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռման գնահատումն է: Քննարկվում են Վրաստանի ներքաղաքական ճգնաժամի և արտաքին քաղաքականության փոխկապակցվածությունը, ռուս-վրացական հարաբերությունների զարգացման խնդիրները, ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության հեռանկարները: Հետազոտությունն իրականացվել է Արցախյան պատերազմի և ռուս-ուկրաինական պատերազմի հաշվառմամբ: Ըստ գնահատումների՝ վերջինիս հանգուցալուծմամբ և Արևելյան Եվրոպայում Ռուսաստան-Արևմուտք քաղաքական հարաբերությունների հետագա ընթացքով է պայմանավորված լինելու ռուս-վրացական հարաբերությունների և Վրաստանի եվրոատլանտյան ձգտումների ապագան: