ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՌԵԳԻՈՆԱԼ-ՓՈՒԼԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲՈՒՀԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼ

Авторы

  • Սուրեն Օհանյան Եվրասիա Միջազգային Համալսարան
  • Իրինա Բաբայան Եվրասիա Միջազգային Համալսարան

Հիմնաբառեր․-:

ռեգիոնալ ինտեգրացիա, մասնագիտացման տեսակներ, փուլային մասնագիտացում, փուլային ենթամասնագիտացում, կրթական ծրագրի տարանջատում։

Ծանոթագրություն

Հոդվածագիրները գտնում են, որ միջազգային համագործակցության տեսանկունից բարձրագույն մասնագիտական կրթական համակարգը հայտնվել է երկակի իրադրության մեջ։ Մի կողմից, ի հայտ են եկել բազմաթիվ դժվարություններ՝ ֆինանսական, քաղաքական, ազգայնական և այլն, որոնք անկայուն իրավիճակ և դժվարություններ են առաջացրել յուրաքանչյուր երկրում, մյուս կողմից, միջազգային համագործակցությունը դիտվում է որպես օբյեկտիվ անհրաժեշտություն։

Կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով հոդվածում որպես համագործակցության ռեգիոնալ զարգացման նախապայման, դիտվում է բուհերի գործունեության մասնագիտացման խորացումը և կրթական ծրագրերի փուլային կազմակերպման եղանակով ռեգիոնալ համագործակցության զարգացման տեսական հիմահարցերը։

Հոդվածը նպատակ ունի համատեղ ու կրկնակի դիպլոմի, ուսանողական և դասախոսական կազմի փոխանակումերի, համատեղ հետազոտական ռեգիոնալ և միջազգային ծրագրերը դիտարկել տնտեսագիտական և տնտեսաաշխարհագրական գիտությունների շրջանակներում լայնորեն կիրառվող մասնագիտացման և կոոպերացման տեսությունների համատեքստում։

Հեղինակների կենսագրությունները

Սուրեն Օհանյան, Եվրասիա Միջազգային Համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

info@eiu.am

Իրինա Բաբայան, Եվրասիա Միջազգային Համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր

irina.babayan@eiu.am

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2018-12-29

Ինչպես մեջբերել

Օհանյան Ս., & Բաբայան . Ի. . (2018). ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՌԵԳԻՈՆԱԼ-ՓՈՒԼԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲՈՒՀԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 2(2), 72–81. Retrieved from https://banber.eiu.am/index.php/banber/article/view/77

Հրատարակում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ