ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՌԵԳԻՈՆԱԼ-ՓՈՒԼԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲՈՒՀԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼ
Հիմնաբառեր․-:
ռեգիոնալ ինտեգրացիա, մասնագիտացման տեսակներ, փուլային մասնագիտացում, փուլային ենթամասնագիտացում, կրթական ծրագրի տարանջատում։Ծանոթագրություն
Հոդվածագիրները գտնում են, որ միջազգային համագործակցության տեսանկունից բարձրագույն մասնագիտական կրթական համակարգը հայտնվել է երկակի իրադրության մեջ։ Մի կողմից, ի հայտ են եկել բազմաթիվ դժվարություններ՝ ֆինանսական, քաղաքական, ազգայնական և այլն, որոնք անկայուն իրավիճակ և դժվարություններ են առաջացրել յուրաքանչյուր երկրում, մյուս կողմից, միջազգային համագործակցությունը դիտվում է որպես օբյեկտիվ անհրաժեշտություն։
Կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով հոդվածում որպես համագործակցության ռեգիոնալ զարգացման նախապայման, դիտվում է բուհերի գործունեության մասնագիտացման խորացումը և կրթական ծրագրերի փուլային կազմակերպման եղանակով ռեգիոնալ համագործակցության զարգացման տեսական հիմահարցերը։
Հոդվածը նպատակ ունի համատեղ ու կրկնակի դիպլոմի, ուսանողական և դասախոսական կազմի փոխանակումերի, համատեղ հետազոտական ռեգիոնալ և միջազգային ծրագրերը դիտարկել տնտեսագիտական և տնտեսաաշխարհագրական գիտությունների շրջանակներում լայնորեն կիրառվող մասնագիտացման և կոոպերացման տեսությունների համատեքստում։