ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2025.2-243Հիմնաբառեր․-:
մատչելի տեղեկատվություն, մարդու իրավունք, անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունք, ներառական կրթություն, թվային մատչելիություն, կրթության իրավունք:Ծանոթագրություն
Հոդվածը տեսական և պրակտիկ մակարդակներում հիմնավորում է, որ տեղեկատվության մատչելիությունը ոչ միայն ինքնուրույն իրավունք է, այլ նաև կրթության, անկախ կյանքի և համայնքում ներառման իրավունքների իրացման հիմնարար նախապայման՝ փոխադարձ ազդող կապերով։ Այս հիմքով ուսումնասիրվել են թեմատիկ միջազգային կարգավորումները, մատչելիության չափորոշիչներն ու ՀՀ ստանձնած պարտավորությունները ամփոփող իրավաքաղաքական փաստաթղթերը, ինչպես նաև կատարվել է հանրային նշանակության պետական կայքերի (կրթական հաստատություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ) նախնական ուսումնասիրություն։ Արդյունքները համալրվել են «Արդյո՞ք համայնքային որոշումների կայացման գործընթացները ներառական են հաշմանդամություն ունեցող անձի համար Հայաստանում» հետազոտության տվյալներով, ինչպես նաև մասնակցային փորձարկմամբ (user testing), ինչը հնարավորություն է տվել մասնակցային ձևաչափով նկարագրել տեղեկատվական խոչընդոտների և իրավունքների իրացման միջև գործնական կապերը։
Թեև չի իրականացվել համազգային խորքային գնահատում, խառը մեթոդաբանական մոտեցումը հնարավորություն է տվել վերհանել Հայաստանի իրավական ու պրակտիկ կարգավորումները, կատարված քայլերն ու բացերը, ներառյալ՝ թեմատիկ հանրային քննարկումների, մատչելիության չափորոշիչների իրավակիրառ մեխանիզմների, ինչպես նաև կրթական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ավելի գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։
Հոդվածը եզրակացնում է, որ միայն միջոլորտային և համալիր իրավական ու գործնական քայլերի միջոցով է, որ մատչելի տեղեկատվությունը վերածվում է գործնական ուղու՝ կրթության իրավունքի, անկախ կյանքի, համայնքում ներառման, զբաղվածության և հարակից իրավունքների լիարժեք իրացման համար։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

