ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶՈՒՏ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ/ԶՈՒՏ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2022.2-55Հիմնաբառեր․-:
Ազգային հաշիվների համակարգ, ֆինանսական հաշիվ, զուտ փո¬խառություն, համախառն արտաքին պարտք, ֆինանսական գործիքներ, ռեգրեսիա, կոռելյացիա։Ծանոթագրություն
Ֆինանսական հատվածի հաշիվները դարձել են Ազգային հաշիվների համակարգի առանցքային մասը, ինչով հասանելի է դարձել ֆինանսական հոսքերին և դիրքերին առնչվող տեղեկատվությունը, այդպիսով հնարավորություն է ստեղծվել ֆինանսական կայունության համապարփակ վերլուծության, մասնավորապես, զուտ վարկավորման/զուտ փոխառության ձևավորման ևօգտագործման մանրազնին հետազոտության համար:
Հոդվածում ուսումնասիրվում են ազգային հաշիվների համակարգում արտացոլվող կապիտալի հետ գործառնությունները և ֆինանսական հաշիվները, մասնավորապես, զուտ վարկավորումը/զուտ փախառությունը:
Կոռելյացիոն-ռեգրեսիոն վերլուծությամբ ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետությունում զուտ վարկավորման/զուտ փոխառության և համախառն արտաքին պարտքի դիրքային գործոնների փոխկապվածությունը՝ 1999-2019 թթ. ժամանակահատվածում: Բազմակի ռեգրեսիայի մոդելի գնահատված արդյունքները ցույց են տվել, որ զուտ վարկավորում/
զուտ փոխառություն արդյունքի վրա ավելի մեծ ազդեցություն ունի «ուղղակի ներդրումներ՝ միջֆիրմային վարկեր» գործոնը.
1%-ով դրա ավելացումը հանգեցնում է «զուտ վարկավորում/ զուտ փոխառություն» արդյունքային գործոնի 1.2%-ով նվազմանը:
Բացահայտվել է, որ հետազոտվող իրավիճակում «զուտ վարկավորում/զուտ փոխառություն» կախյալ փոփոխականի ընդհանուր
փոփոխականության 66.5%-ը բացատրվում է մոդելում ընդգրկված փոփոխականներով։