ՀՀ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2026.1-84Հիմնաբառեր․-:
համայնքային համախառն բյուջե, ֆինանսական ինքնավարություն, ֆիսկալ ապակենտրոնացում, պետական դրամաշնորհներ, համայնքային եկամուտներ, բյուջետային ծախսեր, ֆինանսական կառավարում։Ծանոթագրություն
Հոդվածում իրականացվել է Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետավորման համակարգի վերլուծություն՝ հիմնված 2020–2025 թթ․ համայնքային համախառն բյուջեի՝ Ֆինանսների նախարարության պաշտոնական տվյալների վրա։ Ուսումնասիրվել են բյուջեների եկամուտների և ծախսերի դինամիկան, կառուցվածքը, ինչպես նաև պլանավորման և կատարման առանձնահատկությունները:
Վերլուծությունը ցույց է տվել, որ համայնքային բյուջեների եկամտային կառուցվածքում գերակշռում են պետական փոխանցումները, ինչը պայմանավորում է ֆինանսական կախվածություն կենտրոնական իշխանություններից, մինչդեռ սեփական եկամուտների աճը դեռևս չի ապահովում բավարար ինքնավարություն։ Միաժամանակ, ծախսերում գերակշռում են վարչական ուղղությունները, իսկ կապիտալ ներդրումների մասնաբաժինը մնում է սահմանափակ։
Բացի այդ, պլանավորման և փաստացի կատարման միջև շեղումները վկայում են ֆինանսական կառավարման արդյունավետության բարելավման անհրաժեշտության մասին։ Ընդհանուր առմամբ, բացահայտվել են համակարգի հիմնական կառուցվածքային և ինստիտուցիոնալ հիմնախնդիրները՝ ընդգծելով ֆինանսական ինքնավարության բարձրացման և բյուջետային կառավարման արդյունավետության ամրապնդման անհրաժեշտությունը։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

