ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԻՄԱՍՏԱՅԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԱՆԳԼԵՐԵՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐՈՒՄ

Авторы

  • Սյուզաննա Գրիգորյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2025.2-142

Հիմնաբառեր․-:

անգլերեն գործարար հարցազրույց, ներակա իմաստ, հաղորդակցական կարգախոսներ, համագործակցության և քաղաքավարության սկզբունքներ։

Ծանոթագրություն

Սույն հոդվածի նպատակն է վեր հանել և բացահայտել անգլերեն գործարար հարցազրույցների (այսուհետ՝ ԳՀՑ) ներակա իմաստային դաշտի առանձնահատկությունները և լեզվագործաբանական դրսևորումները համագործակցության և քաղաքավարության սկզբունքների տեսանկյունից։ Վերլուծության նյութ են հանդիսանում իրական անգլերեն գործարար հարցազրույցները։

Թեմայի արդիականությունը պայմանավորված է համաշխարհայնացման  պայմաններում անգլերեն գործարար հաղորդակցության աճով, որտեղ լեզվագործաբանական ռազմավարությունների կիրառությունը մեծ ազդեցություն են ունենում ոչ միայն հաղորդակցության հաջողության, այլև գործընկերային, արտադրող-սպառող հարաբերությունների կայացման և տվյալ բիզնեսի հետագա գործունեության վրա։ Ասույթների և դրանց արտահայտած ներակա իմաստի միջև առկա կապի բացահայտումը  թույլ է տալիս ապահովել գործարար հաղորդակցման արդյունավետություն, հաղորդակցական գործընթացի ամբողջականություն, ինչպես նաև հետհաղորդակցական նպատակների իրագործում։ Հետազոտությունը կարևոր է նաև լեզվամշակութային կոմպետենտության ձևավորման տեսանկյունից՝ նպաստելով լեզվի ուսուցման ընթացքում գործնական հաղորդակցական հմտությունների զարգացմանը։

Հեղինակի կենսագրությունը

Սյուզաննա Գրիգորյան, Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանի ասիստենտ

Էլ. հասցե՝  suzy.grigoryan@ysu.am 

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-12-30

Ինչպես մեջբերել

Գրիգորյան Ս. . (2025). ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԻՄԱՍՏԱՅԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԱՆԳԼԵՐԵՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐՈՒՄ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (2), 133–151. https://doi.org/10.53614/18294952-2025.2-142

Հրատարակում

Բաժին

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ