ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ՈՒՄ

Авторы

  • Լուսինե Ղազարյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2024.2-142

Հիմնաբառեր․-:

դեբիտորական պարտք, դեբիտորական պարտքերի ինտենսիվության ցուցանիշներ, շրջանառելիության գործակից ըստ օրերի, շրջանառելիության գործակից ըստ պտույտների, անհուսալի դեբիտորական պարտքեր, ակտիվների շահութաբերություն (ROA)․

Ծանոթագրություն

Դեբիտորական պարտքերի կառավարման արդյունավետ քաղաքականությունը որոշիչ ազդեցություն ունի ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության վրա։ Սակայն շատ հաճախ ապահովագրական ընկերությունների ղեկավարները բավական ուշադրություն չեն դարձնում այդ փաստին։ Հոդվածում քննարկվում է դեբիտորական պարտքերի կառավարման արդյունավետության գնահատման կարևորությունը ապահովագրական ընկերություններում։ Հոդվածի նպատակն է ապահովագրական ընկերության օրինակով գնահատել դեբիտորական պարտքերի կառավարման արդյունավետությունը և խթանել ապահովագրական ընկերությունների կողմից դեբիտորական պարտքերի կառավարման ժամանակակից և արդյունավետ մեթոդների կիրառումը։ Նպատակի իրագործման համար հեղինակի կողմից վերլուծության է ենթարկվել Հայաստանում գործող առաջատար ապահովագրական ընկերություններից մեկի՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի տվյալները, որոնց հիման վրա հաշվարկվել են ընկերության դեբիտորական պարտքերի ինտենսիվությունը բնութագրող հիմնական ցուցանիշները։ Այնուհետև կիրառելով՝ համեմատական, կոռելյացիոն և քայլային ռեգրեսիոն վերլուծությունների մեթոդները՝ հեղինակը գնահատել է դեբիտորական պարտքերի կառավարման համակարգի ազդեցությունն ընկերության ակտիվների շահութաբերության (ROA) վրա։ 

Ուսումնասիրության արդյունքում ընկերությունում վերհանվել են դեբիտորական պարտքերի կառավարման գործընթացում առկա թերությունները և բացահայտվել՝ այն գործոնները, որոնք առավել մեծ ազդեցություն ունեն դեբիտորական պարտքերի կառավարման արդյունավետության վրա, ինչպես նաև կատարվել են առաջարկներ կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Հեղինակի կողմից վերլուծության արդյունքում մշակված մոտեցումները կարող են ծառայել որպես ուղեցույց՝ դեբիտորական պարտքերի կառավարման առավել արդյունավետ մեթոդներ կիրառելու և ապահովագրական ընկերությունների գործունեությունը բարելավելու տեսանկյունից։

Հեղինակի կենսագրությունը

Լուսինե Ղազարյան , Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, ՀՊՏՀ Բանկային գործ և ապահովագրություն ամբիոնի ասպիրանտ

Էլ. հասցե՝ ghazaryanlusine957@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-30

Ինչպես մեջբերել

Ղազարյան Լ. . (2024). ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ՈՒՄ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (2), 142–157. https://doi.org/10.53614/18294952-2024.2-142

Հրատարակում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ